Մեդվեդևը Twitter-ով շնորհակալություն է հայտնել «Եդինայա Ռոսիա»-ին ընտրելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում աջակցելու համար:
«Շնորհակալություն Եդինայա Ռոսիային աջակցելու համար», - գրել է Մեդվեդևը քիչ առաջ:
Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը գլխավորում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընտրական ցուցակը:
Քվեաթերթիկների 70,12%-ի հաշվարկից հետո ՌԴ ԿԸՀ տվյալներով «Единая Россия»-ն հավաքել է 49,93% ձայն, КПРФ-ը' 19,43%, "Справедливая Россия"-ն' 12,97%, ЛДПР-ը' 11,87%


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)