Ֆրանսուա Օլանդ. Հունաստանը պետք է մնա երվոգոտում
Տնտեսություն
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել, որ Հունաստանը պետք է մնա եվրագոտում,-հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հունաստանը գտնվում է եվրագոտում և այնտեղ էլ է պետք է մնա, սակայն նա պատրաստ պետք է լինի իրականացնել հակաճգնաժամային բարեփոխումները,-ասել է Ֆրանսիայի նախագահը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ բանակցությունների շրջանակներում:
Իր հերթին Սամարասը նշել է, որ Հունաստանը այնուամենայնիվ չի պատրաստվում լքել եվրագոտին:
Հիշեցնենք, որ 2010-ի եվրոպական ճգնաժամը սկսվեց Հունաստանում և Իռլանդիայում, ապա գրավեց ողջ եվրագոտին: Մանսագենտերն անկման աղբյուրը համարում են 2009 թ. աշնանը Հունաստանի պետական պարտատոմսերի շուկայում առաջացած ճգնաժամը:
2011 ի հոկտեմբերին և 2012 ի փետրվարին եվրագոտու առաջնորդները ձեռնարկեցին համապատսխան միջոցներ՝ կանխելու տարածաշրջանի վերջնական անկումը, այդ թվում նաև կնքեցին Հունաստանի մասնավոր վարկատուների պարտքի 53.5 տոկոսի չափի դուրսգրման համաձայնագիր, որը նպաստում է Եվրաֆոնդի միջոցների աճեցմանը 1 տրիլիոն եվրոյին համարժեք: Ինչպես նաեւ բարձրացնում կապիտալիզացիայի եվրոպական բանկերի մակարդակը 9 տոկոսով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում