Արմենտելի հերթական խայտառակությունը. անջատված են Կառավարության հեռախոսները
Տնտեսություն
Այսօր առավոտվանից չեն աշխատում ՀՀ կառավարության հեռախոսները: Աշխատակազմի բոլոր հեռախոսահամարները անընդմեջ և առանց բացառության «զբաղված» են ցույց տալիս:
Արմենտելից հաստատեցին խնդրի գոյությունը և պարզաբանեցին, թե ունեն սահմանափակումներ 52, 54, 56, 58 թվային կայաններում՝ Նար- Դոս, Սայաթ Նովա և Նալբանդյան փողոցներում, վերամիացման աշխատանքների հետ կապված:
«Երկու օր կտևեն սահմանափակումները՝ մինչև օգոստոսի 29-ը»,- Lurer.com-ին ասացին Արմենտելից:
Հիշեցնենք՝ Արմենտել կամ Բիլայն ընկերությունը վերջին շրջանում մի շարք խնդիրներ է հարուցել ինչպես ֆիքսված(քաղաքային) հեռախոսների, այնպես էլ իր բջջային բաժանորդների կյանքում, ինչպես նաև ինտերների կապի որակի հարցում: Այժմ հերթը ՀՀ կառավարությանն է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում