Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ
Տնտեսություն
Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1326B124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 720 մլն դրամ, որից մրցակցային՝ 712 մլն դրամ, ոչ մրցակցային՝ 8 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 841 579 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0302 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 9.2000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 դիլեր։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում