Գործարարները դավադրություն են կազմակերպել
Տնտեսություն
Lurer.com-ի ունեցած տեղեկություններով, գյուղմթերք մթերող գործարարներից մի քանիսը չեն ցանկանում մթերումն իրականացնել այնպիսի գներով, որը ձեռնտու կլինի գյուղացուն և ամեն առիթով բողոքում են, որ գյուղացուն դարձրել են շատ պահանջկոտ։
Նախապատմությունը հետևյալն է՝ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը իր մոտ է կանչել մթերողներին և հորդորել նորմալ գներով մթերել, ինչին բոլոր մթերողները արտաքուստ համաձայնվել են, սակայն առանձին պայմանավորվել են ԶԼՄ-ներով արշավ սկսել Սերգո Կարապետյանի դեմ։ Մթերող գործարարները համոզված են, որ ԶԼՄ-ների միջոցով կսևացնեն Սերգո Կարապետյանին և նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի նրան։
Հիշեցնենք նմանատիպ խնդիր առաջացել էր 2011 թվականին գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, որը ճակնդեղը մթերում էր 15 դրամով, ինչը թույլ չէր տալիս ճակնդեղի մշակումը համարել արդարացված։ Գյողնախարարի ջանքերով ճակնդեղի մթերման գինը հասավ 25 դրամի, ինչից հետո որոշ ԶԼՄ-ներ տարօրինակ զուգատիպությամբ ամենօրյա ռեժիմով նախարար Կարապետյանին սևացնում էին իրենց էջերում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում