ՍՊԸ-ի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները՝ միասնական գրանցամատյանում
Տնտեսություն
Ընթացիկ տարվա հուլիսի 25-ից ուժի մեջ է մտել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» փոփոխված օրենքը: Ըստ այդմ, մասնավորապես, ՍՊԸ-ի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները ևս պետք է գրանցվեն պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանում: Oրենքով մանրամասն կարգավորված է նաև ՍՊԸ-երի կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը:
Սրանով պայմանավորված' ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է կառավարությանը ուժը կորցրած ճանաչել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003 թ.-ի օգոստոսի 14-ի որոշումը: Հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 30-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ մինչև օրենսդրական այս փոփոխությունները նախատեսվում էր ՍՊԸ-ի մասնակիցների գրանցամատյանի վարում, որում ներառված էին ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների բաժնեմասերի սեփականության և գրավի իրավունքների մասին տեղեկություններ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում