ԱՄՆ–ում Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը քվեարկել է «Яблоко» կուսակցության օգտին
Ռուսաստան
ԱՄՆ–ում Պետդումայի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների մեծամասնությունը՝ 30.01% կամ 1.346 ընտրողներից 404–ը, քվեարկել են «Яблоко» կուսակցության օգտին։ Հաղորդում է «Интерфакс»–ը։
«Яблоко»–ից հետո «Единая Россия» կուսակցությունն է՝ 302 ձայն կամ ընտրողների 22,44%–ը, Կոմունիստական կուսակցությունը (КПРФ) հավաքել է 256 ձայն կամ ընտրողների 19,02%-ը, «Справедливая Россия» կուսկացությունը՝ 222 ձայն (16,49%), (ЛДПР) Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը` 94 ձայն (6,98%), «Правое дело» կուսակցությունը՝ 27 ձայն (2%), «Патриоты России» կուսակցությունը՝ 19 ձայն (1,41%)։
Եվրոպայում «Яблоко» կուսակցությունը նույնպես առավել ձայներ է հավաքել։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Լոնդոնում հավաքել է ընտրողների 41% ձայները, իսկ Բեռլինում ստացել է ընտրողների 30% ձայները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)