Նիագարայի ջրվեժը. ջրի տարերքի գեղեցկությունն ու վեհությունը (ֆոտոշարք)
ԼուսանկարներՄիացյալ Նահանգների և Կանադայի սահմանի վրա՝ Էրքի և Օնտարիոյի լճերի միջև, այն վայրում, որտեղ Նիագարա գետը սահուն մոտենում է գահավիժման վայրին, կա մի հսկայական ջրվեժ՝ Նիագարան, որը 20 հարկանի շենքի բարձրությունից «ներքև է նետվում»՝ հսկայական ջրահոսքեր նետելով: Նիագարայի ջրվեժը բաղկացած է երեք փոքր ջրվեժներից, որոնք միավորվում են մեկ ընդհանուր անունով: Բնության այս հրաշալիքով ցանկալի է հիանալ կանադական կողմից, որտեղ ջուրը «անդունդ է նետվում» 57 մետր բարձրությունից: Նիագարայից մի քանի հարյուր մետր այն կողմ ձգվում է «Ծիածանի կամուրջը», որը նախատեսված է երկու երկրների միջև ճանապարհային և հետիոտնային երթևեկության համար: