Բեյրութում նավահանգստի պայթյունի հետևանքով հայտնի ֆրանսիացի ճարտարապետ է զոհվել․ Le Figaro
Համաշխարհային ՄամուլԲեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է հայտնի ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Մարկ Բոնֆիլսը, որը երկար ժամանակ ապրել էր Լիբանանում, գրում է Le Figaro թերթը: Բոնֆիլսը մասնակցել է պատերազմի ընթացքում ավերված շենքերը վերականգնելու նախագծերին: «Ժան-Մարկ Բոնֆիլսը մահացել է Բեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետից: Ես հարգանքի տուրք եմ մատուցում»,- գրել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոսելին Բեքլոտը Թվիթերի իր էջում: Ավելի վաղ Ֆրանսիայի դատախազությունը հայտնել էր, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկրի ավելի քան 20 քաղաքացի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ ընդհատել է արձակուրդը, որպեսզի մեկնի Լիբանան՝ «եղբայրության և համերաշխության ուղերձ» փոխանցելու լիբանանյան ժողովրդին: