Բեյրութում կատարվածի պատճառով պաշտոնյաների հանդեպ զայրույթը գնալով ահագնանում է․ The Guardian (տեսանյութ)
ՏեսանյութերԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում կատարվածից հետո հասարակության շրջանում պաշտոնյաների հանդեպ առաջացած զայրութը գնալով աճում է։ Պատճառն այն է, որ վերջիններս խոստովանել են, որ տեղի ունեցած պայթյունը իրականում կանխատեսելի էր, գրում է The Guardian֊ը։ Նավահանգստի զանգվածային պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 137 մարդ, վիրավորվել են հազարավոր մարդիկ և շատ անօթևաններ կան, մինչդեռ իշխանությունը կարող էր կանխել կատարվածը։ Բազմիցս նախազգուշացումներ են արվել «լողացող ռումբի»՝ ամոնիումի նիտրատի վտանգավորության աստիճանի մասին, որը 2014 թվականից պահվում էր նավահանգստում, սակայն իշխանությունը, երկրում տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ բնակչության կեսը աղքատ է, հանցավոր անփություն է ցուցաբերել՝ աղետի ենթարկելով ու անօթևան թողնելով նրանց, հավելում է պարբերականը։