ԱՄՆ-ում եկեղեցի այցելած տղամարդը գրեթե 100 մարդու վարակել է կորոնավիրուսով․ CNN
Համաշխարհային ՄամուլԱՄՆ֊ի Օհայո նահանգում եկեղեցի այցելած կորոնավիրուսով հիվանդ տղամարդը վարակել է 91 մարդու, որից 53-ը եղել են եկեղեցու սպասավորներ, հայտնել է Օհայոյի նահանգապետը, գրում է CNN-ը։ «Վիրուսը տարածվել է հրդեհի պես: Սարսափելի է»,-ասել է կառավարության ներկայացուցիչ Միկե Դե Ուայնը: Ավելի ուշ՝ նահանգում կրոնական ծառայության մասնակիցներին և եկեղեցու սպասավորներին հորդորել են միայն պաշտպանիչ դիմակներով մասնակցել արարողությանը: Օհայոյում մինչ այժմ հայտնաբերվել է ավելի քան 96,000 կորոնավիրուսի վարակակիր։