Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերը վաճառել Է 3,1 մլրդ դոլարով
Համաշխարհային ՄամուլAmazon.com Inc.-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության 1 միլիոն բաժնետոմսեր վաճառել Է ավելի քան 3,1 մլրդ դոլար գնով:
Այս տարի ավելի վաղ Բեզոսը Amazon-ի արժեթղթերը վաճառել Էր 4,1 մլրդ դոլարով: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Բեզոսի կարողությունը, Bloomberg Billionaires-ի ինդեքսի համաձայն, այս տարի աճել Է 74,9 մլրդ դոլարով եւ կազմել 189,8 մլրդ դոլար:
Ներկայում Amazon-ի ղեկավարին Է պատկանում ընկերության ավելի քան 54 մլն բաժնետոմսերը։