«Մեր ֆինանսական միջոցները «շատ սահմանափակ» են պայթյունի վնասները վերացնելու համար»․ Լիբանանի Էկոնոմիկայի նախարար․ TheNewYorkTimes
Համաշխարհային ՄամուլԼիբանանը և կենտրոնական բանկը «շատ սահմանափակ» ֆինանսական կարողություններ ունեն դիմակայելու նավահանգստի պահեստի պայթյունի ազդեցությանը, որը ավերեց Բեյրութը։ Պետության կարողությունները շատ սահմանափակ են, հայտնել է Լիբանանի էկոնոմիկայի նախարարը։ Շատ երկրներ իրենց օգնությունն են առաջարկել, բայց վնասները միլիարդավոր դոլարների են հասնում: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ աշխատելը կարող էր իակ ելքը լինել Լիբանանի համար, սակայն այն արդեն իսկ մինչև պայթյունը պայքարում էր «դոլարի ճգնաժամի» դեմ, հավելել է Լիբանանի էկոնոմիկայի նախարարը։