ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում են պահանջել մաքսային փաստաթուղթ
Տեսանյութեր
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ, որը իմ կարծիքով հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին:
Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն արագ կկարգավորվի:
Հ.Գ. ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի գրավոր պատասխանը խնդրի կարգավորման վերաբերյալ ստանալուն պես կհրապարակեմ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)