Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ Բանակցություններ Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև (տեսանյութ) Ինչո՞ւ հիմա. Իսրայելի կառավարության քայլը և երևանցիների արձագանքները (տեսանյութ) Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից «SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Եթե համապետական ընտրություն լինի՝ ակնհայտա լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ չկա Հենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում» «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Փաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների 

Դաշնակցությունն իր արժեքաբանությամբ ոչ միայն անցյալի և ներկայի կուսակցությունն է, այլև՝ ապագայի. ՀՅԴ ԳՄ

Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է տարածել.

«30 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Խորհրդային Հայաստանում հայտարարեց իր կազմակերպական ներկայության մասին։

Այդ հայտարարությամբ Երկիր էր վերադառնում իր հիմնադրմանը հաջորդած  30 տարիների  ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը կազմակերպած և առաջնորդած, Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի իրագործումից ընդամենը 3 տարի հետո, աշխարհաքաղաքական ծանրագույն իրավիճակում Հայաստանի առաջին Հանրապետությունը կերտած քաղաքական ուժը։

Իր կազմակերպական ներկայությունն էր բացահայտում 1920-ին հաջորդող 70 տարիների ընթացքում աշխարհի ավելի քան 30 երկրներում հայկական ինքնության և արժեքների պահպանման, ազգային կյանքի կազմակերպման, օտար երկրներում հիմնադրած հայ մշակութային և կրթական հաստատությունների, Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ հայության համախմբումը ապահոված ազգային ուժը։ Հայրենիք էր վերադառնում Հայոց պահանջատիրության ձայնը բարձրացրած, օտար ափերում, տարաբնույթ պայմաններում Հայ դատի դրոշը պարզած ու մեր ազգային տեսլականն իր ամենօրյա գործունեությամբ աշխարհին ներկայացնող քաղաքական ուժը։

1988-ին, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի սկզբնավորումից ընդամենը ամիսներ անց ՀՅ Դաշնակցությունը որդեգրեց «Դեպի երկիր» կարգախոսը, որի ոգուն համահունչ ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի քան կես դար առաջ, բոլշևիկյան ամբողջատիրության ճնշումների հետևանքով լուծարված իր կազմակերպական կառույցի վերականգնման աշխատանքներին։
Դաշնակցությունը վերադարձավ Հայաստան՝ ամբողջությամբ գիտակցելով որպես քաղաքական կուսակցություն Հայաստանի քաղաքական դաշտում գործունեության ծավալելու բոլոր մարտահրավերները։ Միաժամանակ ակնհայտ էր նաև, որ խաղաղ ցույցերով և հանրահավաքներով հնարավոր չէ հասնել Արցախի հայության արդարացի պահանջի կատարմանն ու ապահովել ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Եվ չնայած բոլոր արգելքներին, ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի հավաքական ներդման ու մասնակցության շնորհիվ կուսակցությունը ոչ միայն հաստատվեց Երկրում, այլև պատվով իրականացրեց իր առջև դրված խնդիրները։

Անցած 30 տարիների ընթացքում ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն անցավ Արցախյան պատերազմի բովով, մեր փառահեղ Հաղթանակի զոհասեղանին դնելով իր յուրաքանչյուր հինգ անդամներից մեկի կյանքը, իր ազգային ու գաղափարական սկզբունքների պաշտպանության համար ենթարկվեց քաղաքական հետապնդումների ու բռնաճնշումների, հանուն պատմական արդարության, մեր ժողովրդի իրավունքների վերականգնումը որպես պետական ուղեգիծ որդեգրելով՝ համագործակցեց տարբեր քաղաքական ուժերի հետ, երկրի քաղաքական կյանքում արձանագրելով վերելքներ և վայրէջքներ։

Մեկ բան, սակայն, անհերքելի է. թե՛ համախոհների,  թե՛ հակառակորդների կողմից ՀՅ Դաշնակցության հայաստանյան կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում այսօր էլ ծանրակշիռ ներկայություն ու ազդեցություն ունեցող ազգային այն ուժն է, որն իր գաղափարական ու ծրագրային սկզբունքներին, արժեհամակարգին համապատասխան  քաղաքական օրակարգ է ձևավորում: Դաշնակցությունն իր արժեքաբանությամբ ոչ միայն անցյալի և ներկայի կուսակցությունն է, այլև՝ ապագայի: 

Հայոց պետականաշինության  անընդհատ շղթայում, աշխարհաքաղաքական և ներքաղաքական ամենաբարդ հոլովույթում իսկ,   մաս կազմելով ՀՅ Դաշնակցության համաշխարհային մեծ ընտանիքին, ՀՅԴ Հայաստանի կառույցն ամեն ինչ անում է և անելու է Հայոց պետության ու Հայրենիքի շուրջ հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր պետականությունը ամրապնդելու, մեր անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու համար:

ՀՅԴ առաքելությունն անժամկետ է, սկզբունքներն՝ անսակարկելի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանն ապացուցել է, որ ԵՄ-ի հուսալի գործընկերն է․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿանանց համար ներկայացրել են բաճկոնների նորաձև այլընտրանքըԻրանում պարզաբանել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների կարգավիճակըԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է. ԱլիևՌյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը ՈւկրաինայինԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՍուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԱլիևն ու Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդիպել ենԻնչո՞ւ է տարեցտարի նվազում բուհերի դիմորդների թիվը. սոցիալական խնդի՞րն է դրա պատճառը․ մանրամասներ (տեսանյութ)Պետդումայում արձագանքել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստանի մասին հայտարարություններինՓաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ Բանակցություններ Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև (տեսանյութ)Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումԻնչո՞ւ հիմա. Իսրայելի կառավարության քայլը և երևանցիների արձագանքները (տեսանյութ)Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներինԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԻրանի իշխանությունները Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ ազատ են արձակել 850 բանտարկյալիՔվեախցում կանգնած ընտրողի վրա նախապես արդեն անթույլատրելի ազդեցություն է գործվել. Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)ԿԸՀ-ն նենց իդեալական ներկայացրեց իրավիճակը, որ ուզեն, ամեն օր էլ ընտրություններ կանեն․ ՎարդանյանԵս իմ տեսակետը ներկայացրել եմ իմ եզրափակիչ ելույթում. կխոսենք ՍԴ որոշումից հետո. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Պրիլեպինը հայտնել է Ուկրաինայի կողմից ռազմագերիների փոխանակման ժամանակ ենթադրյալ խաբեությունների մասինԲանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվելՍպանության հետ գործ չունենք, նախնական տեղեկություններով՝ գազի արտահոսք է եղել. Արփինե Սարգսյան (տեսանյութ)Թեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շքեղ հարսանիքի մանրամասները՝ մինչև 1000 հյուրով արարողություն Նյու ՅորքումԱՄՆ-ն կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Սաուդյան ԱրաբիայումՊատգամավորի երդման տեքստը փոխելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելՌուսաստանի ԱԳՆ-ն Էստոնիային մեղադրել է Սանկտ Պետերբուրգի վրա հարձակումներին աջակցելու մեջՀաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր. Ավինյան (տեսանյութ)Չինական BYD ավտոհսկան պատրաստվում է ընդլայնել արտադրությունը ԵվրոպայումԳերմանիան չի հրաժարվի ամերիկյան զենքի համակարգերից, ասել է ՊիստորիուսըԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, այն անկախ է առավել քան երբևէ․ Վահագն ՀովակիմյանՄահացած է հայտնաբերվել «Բրիգադա» և «Բումեր» ֆիլմերի դերասանըԹրամփը խոսել է Իրանի հետ հնարավոր պատերազմի վերսկսման մասինՖեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)Վթարի է ենթարկվել Royal Jordanian-ի անձնակազմը․ զոհերի թվում՝ բորտուղեկցորդուհի և վարորդԲուհերից մեկը առաջինն է հրաժարվել դիպլոմային աշխատանքներից՝ արհեստական բանականության պատճառով. ՌԴՄերցը հայտարարել է ՆԱՏՕ-ն «ավելի եվրոպական» դարձնելու իր ցանկության մասինՈւրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանում է«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըApple-ը 2027 թվականին կթողարկի ամբողջովին նոր Apple WatchLouis Vuitton-ը ներկայացրել է 3,3 միլիոն ռուբլի արժողությամբ հեծանիվԶելենսկին փակ հանդիպում է անցկացրել Կիևի մոտակայքումՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըԻռլանդիան ցանկացել է Ուկրաինային տրամադրել 17 տարվա անսարք զրահապատ մեքենաներԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Ֆրանսիայում հայտարարվել է 2027 թվականի նախագահական ընտրությունների ամսաթիվը
Ամենադիտված