Ի՞նչ եղավ «Փուչիկների» գործով դատավարությունը
Իրավունք
«Փուչիկների» գործով դատավարությունն այսօր հետաձգվել է մինչև սեպտեմբերի 14-ը։ Սերոբ Բոզոյանը՝ փուչիկները լիցքավորած անձը, չէր ներկայացել դատարան։
Դատարան ներկայացել էին 228 տուժողներից 79-ը, ովքեր նշում էին, որ մեղավորը չի կարող մեկը լինել։ Ներկա էին նաև 3 վկա։
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով' դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին' Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում