Բենզինը թանկացել է
Տնտեսություն
Վերջին ամսվա ընթացքում նկատվել է բենզինի գների բարձրացում: Մասնավորապես «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը 470 դրամից հասել է 500 դրամի, «Պրեմիում»-ի գինը թանկացել է մինչև 520 դրամ, իսկ «Սուպեր»-ի գինը հասել է մինչև 550 դրամ:
Ինչու՞ է Հայաստանում գրանցվել բենզինի գների աճ՝ դեռ պարզաբանված չէ, սակայն համաշխարհային շուկայում նկատվում են բենզինի գների նվազեցումներ: Այդ մասին հայտնել է РБК-ն: Վերջին երկու շաբաթվա շրջանում ՀՀ բենզինի շուկայում գրանցվել է 6% գնաճ, սակայն հայտնի չէ, թե ինչու է Հայաստանում անընդհատ գնաճ լինում, նույնիսկ դրամի արժևորման դեպքում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում դրամը արժևորվել է 2%-ով:
Դիզելային վառելիքը շարունակում է պահպանել կայուն վիճակը՝ 470 դրամով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում