Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Դատախազությունը վեց գործերով խախտել է օրենքի պահանջը

Իրավունք

Պաշտպանին հասցեագրված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վեց գործերով դատախազության կողմից թույլ է տրվել օրենքի խախտում: Բոլոր վեց գործերով նյութերի նախապատրաստման ընթացքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, համաձայն որի հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում' դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

Պաշտպանի աշխատակազմը բազմիցս գրություններ է ուղարկել դատախազություն՝ մատնանշելով և առաջարկելով վերացնել նշված խախտումները։ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը եղել է հետևյալը. «...ձևականորեն ընդունելով օրենքի պահանջի խախտումը, այնուամենայնիվ դա օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք է...»:

Դատախազությունը, ինչպես և բոլոր այլ պետական մարմինները պարտավոր են անշեղորեն կատարել օրենսդրության պահանջները: Որևէ պետական մարմին չի կարող հրաժարվել օրենքի պահանջների կատարումից՝ համարելով այդ պահանջները «օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք»: Նշված օրենքի պահանջը խախտելը ոչ միայն անընդունելի է օրենքի գերակայության և ձևական պահպանման իմաստով, այլև օրենքի նման կիրառումը այլափոխում է օրենսդրի կամքը, չափազանց ընդլայնում դատախազության հայեցողության շրջանակը և ստեղծում չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի իրական հնարավորություններ:

Դատախազությունը չկատարելով օրենքի պահանջը՝ գտնում է, որ «...իրավակիրառ պրակտիկայում հնարավոր չէ 10-օրյա ժամկետում կատարել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման օրենքով սահմանված գործողությունները' քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայությունը պարզելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից առավել ընդունելի է ապահովել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը և դրա արդյունքում ունենալ քրեական գործ հարուցելու իրական հիմքեր' թեկուզև 10-օրյա ժամկետից ավելի տևողությամբ, քան հապճեպ և անհիմն ու համատարած կարգով հարուցել քրեական գործեր, իսկ հետագայում դրանք կարճել ... »:

Անընդունելի համարելով օրենքի խախտումը որևէ հիմնավորմամբ՝ չենք կարող նաև համաձայնվել դատախազության վերոնշյալ պնդումների հետ: Մինչդատական վարույթ իրականացնող մարմինները, այն ժամանակ, երբ առկա են ենթադրյալ հանցագործության մասին վկայող նվազագույն տվյալներ, քրեական գործ հարուցելու վերաբերյալ օրինական հիմքեր և առիթներ, կայացնում են քրեական գործ հարուցելու մասին որոշում: Այս նորմը պայամանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանում է պարտավորություն' 10 օրվա ընթացքում ստուգել քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի առկայությունը՝ միաժամանակ դրա համար նախատեսելով խիստ սահմանափակ գործողություններ, մասնավորապես' պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, դեպքի վայրի զննություն։ Հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն: Այն դեպքերում երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողություններ, որն էլ իր հերթին կբերի օրենքի համապատասխան պահանջի ապահովմանը:

Պաշտպանի աշխատակազմ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված