Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան Դավիթ Բեկի փողոցում գիշերն ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Նորվեգիայի նոր թագավորն առաջին անգամ դիմել է ազգին Ավանակ, ձի և քունջութ․ գիտնականները բացահայտել են հնագույն եգիպտացիների ներկերի անսպասելի բաղադրատոմսերը Ճապոնիայում 1800 մարդ ձեռքով տեղաշարժել է ամրոցի 360 տոննա կշռող աշտարակը (լուսանկաևբեր) Բագրատունյաց 10 հասցեում 5–րդ հարկի պատշգամբը փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում. Կան վիրավորներ Եգիպտոսի անապատում հնագույն շնաձկների «գերեզմանոց» են հայտնաբերել Ծնունդդ շնորհավոր, Բակո Սահակիչ. Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է. Աբրահամյան Նեբրասկայում հայտնաբերել են 12 միլիոն տարի առաջ ապրած հսկայական անհետացած շների հետքեր (լուսանկար) Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում բախվել է ԿԱՄԱԶ-ին. Կան զոհեր և վիրավորներ Ինդիանայում 4 ժամ շարունակ դրոններով և ցամաքային խմբերով որոնել են մինչև 136 կգ քաշ ունեցող երկու առյուծի, բայց, այդպես էլ, չեն գտել (տեսանյութ) F-16 կործանիչները Թրամփի Հյուսթոն այցի ժամանակ որսացել են հինգ ինքնաթիռ 

«Հրազդան» մարզադաշտը բոլորիս սեփականությունն է. ՖԱՖ-ի բաց նամակը

Իրավունք

ՖԱՖ երկրպագուների շարժման պաշտոնական կայքում հրապարակվել է բաց նամակ, որում շարժման ակտիվիստներն իրենց մտահոգությունն են հայտնել «Հրազդան» մարզադաշտին կից կառուցվող նոր բարձրահարկ շինության վերաբերյալ։

Նամակում երկրպագուները կոչ են անում ՀՖՖ-ին և այլ ղեկավար մարմիններին անտարբեր չմնալ հարցի շուրջ և պատրաստակամություն են հայտնել ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի արգելափակվի այս գործընթացը։ Նամակում մասնավորապես ասված է.

«Հրազդանի մարզադաշտը բոլորիս սեփականությունն է

Չորս տարի է, ինչ երկրպագուների Առաջին հայկական ճակատ («ՖԱՖ») շարժումը Հայաստանի և արտերկրի մարզադաշտերում և մարզադաշտից դուրս աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներին, կազմակերպում երկրպագման տարատեսակ միջոցառումներ, սատարում հայկական ֆուտբոլի առաջխաղացմանը եվրոպական և միջազգային մրցասպարեզում՝ հետևողականորեն զբաղվելով Հայաստանում ֆուտբոլի երկրպագման հզոր մշակույթի ձևավորմամբ:

Վերջերս հանրային քննարկման առարկա է դարձել «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տաղավարային տոնավաճառի մի հատվածում երկհարկանի կամ ավելի բարձրահարկ շինության կառուցման առաջարկվող ծրագիրը: Ծրագրի հեղինակը և հնարավոր կառուցապատողը պատճառաբանում են, թե հին մետաղյա կոնստրուկցիաներից բաղկացած տաղավարային տոնավաճառի տեսքն այլևս հարիր չէ մեր մայրաքաղաքի ընդհանուր «բարեկարգ» վիճակին, և թե զգացվում է անհրաժեշտություն՝ այն փոխարինելու ավելի քիչ տարածք զբաղեցնող արդիական և բարեկարգ երկհարկանի շինությամբ:

Առաջին տպավորությունն այն է, թե սեփականատիրոջ նախաձեռնությունն արդարացված է, հատկապես եթե գործող տոնավաճառում առևտրով զբաղվող մարդիկ իսկապես չզրկվեն աշխատանքից, ստիպված չլինեն ավելի մեծ վճարներ մուծել տոնավաճառի կազմակերպիչներին, լիովին գործեն օրինական դաշտում, և տոնավաճառից ստացվող հասույթի մի մասն իրապես ուղղվի «Հրազդան» մարզադաշտի բարեկարգմանն ու պահպանմանը:

Անգամ մի կողմ դնենք այն իրավացի հարցադրումը, թե ինչպես և ինչ հնարամիտ քայլերով է ժամանակին հաջողվել մասնավորեցնել «Հրազդան» մարզադաշտը՝ մի կառույց, որը ոչ միայն պատմամշակութային արժեք է, այլ նաև պարծանք, հուշարձան և տաճար յուրաքանչյուր իրեն հարգող հայի սրտում, և եթե առայժմ չքննարկենք այն հարցը, թե մասնավորեցումից ի վեր ինչ քայլեր են ձեռնարկվել մարզադաշտի պահպանության կամ բարենորոգման ուղղությամբ, ինչ են արել պետական իրավասու մարմինները՝ ապահովելու մարզադաշտի նպատակային օգտագործումը սեփականատիրոջ կողմից, ինչ է արել Ֆուտբոլի հայրենի ֆեդերացիան՝ կանխելու խոտածածկի վրա համերգային ոչ մարզական այլ տարաբնույթ միջոցառումների անցկացումը, կամ՝ ինչ է արել սեփականատերը այս կառույցի համար կատարված ներդրումների մասին հանրության որևէ իրազեկում ապահովելու ուղղությամբ, այժմ ծագել է հրատապ և լրջագույն խնդիր, որին չանդրադառնալը կարող է անօգտագործելի դարձնել հայ ժողովրդի խոշորագույն այս մարզադաշտը և նախադեպ ստեղծել՝ մարզական այլևայլ կառույցներ առևտրի տարածքների վերածելու համար:

Ոմանք կպնդեն, թե «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տաղավարային տոնավաճառում մարդիկ են աշխատում, Հայաստանի իրավահավասար քաղաքացիներ, ում համար դա ապրուստի և ընտանիքի համար եկամուտ վաստակելու միակ միջոցն է: Անշուշտ: Հենց այդ պատճառով հասարակական շահագրգիռ խմբերը մինչ օրս չեն պահանջել տոնավաճառի ապամոնտաժումը՝ գիտակցելով, որ դրանք ժամանակավոր կառույցներ են, և օրերից մի օր այնտեղ առևտրով զբաղվող քաղաքացիներին կառաջարկվի ավելի լավ այլընտրանք՝ ավելի քաղաքակիրթ առևտրի պայմաններ, սակայն բնականաբար՝ ոչ մարզադաշտի տարածքում:

Խնդիրը շատ պարզ է. եթե մարզադաշտի սեփականատիրոջը թույլատրվի այդ տարածքում կառուցել ցանկացած հարկայնությամբ (մինչև 20.0 մ) հիմնական շինություն, ապա առևտրի կենտրոնը կհայտնվի մարզադաշտի ընդհանուր օգտագործման տարածքում, որն ըստ գործող և կիրառվող շինարարական նորմատիվների նախատեսված է ցանկացած իրավիճակներում մարզադաշտի հանդիսատեսների կանոնավոր տարհանումը կազմակերպելու համար, այսինքն՝ այդ հրապարակի և կից հողատարածքների մակերեսը հաշվարկված է հանդիսատեսների առավելագույն քանակի տարհանման այն ժամանակահատվածի համար, որն անհրաժեշտ է ֆորսմաժորային իրավիճակներում՝ երկրաշարժ, ահաբեկչական ակտ, բախումներ կամ չնախատեսված այլ դեպքեր, որպեսզի մարդկանց արագ ելքի դեպքում այդ տարածքում գերկուտակումներ, հրմշտոցներ, անտեղի դժբախտ պատահարներ չլինեն: Գաղտնիք չէ, որ մեր ազգային հավաքականը վերջին շրջանում որակապես նոր խաղ է ցուցադրում, և ավելի քան տրամաբանական է, որ շատերի համար սիրելի դարձած Հանրապետական մարզադաշտը դժվար թե կարողանա տեղավորել տնային խաղերը մարզադաշտում դիտելու ցանկություն ունեցող բոլոր մարզասերներին:

Ավելին, Հրազդան մարզադաշտի պատշաճ շահագործման դեպքում, հաշվի առնելով Հրազդանի տարողունակությունը, հնարավոր է կազմակերպել տոմսերի որոշակի քանակության շատ ավելի մատչելի գներով վաճառք՝ նպաստելով ավելի հզոր երկրպագության կազմակերպմանը և ֆուտբոլի և ընդհանրապես առողջ ապրելակերպի տարածմանը և հանրայնացմանը:

ՖԻՖԱ-ի Անվտանգության կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ «մարզադաշտի շրջակայքում պահանջվում են բավարար տարածքներ, որը թույլ կտա երկրպագուների տարհանումից հետո նրանց տեղակայումն առանց կուտակումների: Այս կարգավորումները պետք է սահմանվեն, և անհրաժեշտության դեպքում պետք է գործի երկրպագուներին այնտեղ տեղակայելու համապատասխան մեխանիզմը»:

Թե մենք՝ նվիրյալ հայ երկրպագուներս, թե յուրաքանչյուր հայ մարդ, պետք է մի շարք հարցադրումներ առաջ քաշենք և պահանջենք դրանց պատասխանները:

Ընդունու՞մ ենք արդյոք ,որ «Հրազդանը» կարող էր և պետք է շարունակի պատկանել մեկ անձնավորության: Ո՛չ: «Հրազդանը» բարոյականության կանոնների համաձայն պետք է պատկանի ողջ հայ ժողովրդին՝ մեր հայրերին և մայրերին, մեզ և մեր ապագա սերունդներին:

Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում, երբ «Հրազդանն» արդեն մասնավորեցված է: Պետական մարմինները և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի գործող սեփականատերը կատարի մասնավորեցման պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ մարզադաշտի համար անհրաժեշտ ներդրումները:

Թույլատրելի՞ է «Հրազդան» մարզադաշտին պատկանող հողատարածքի մեկ թիզ մակերեսի գործառնական նշանակության փոփոխությունը՝ սպորտայինից «խառը կառուցապատման»: Ո՛չ. այդ քայլով վտանգում ենք «Հրազդանի»՝ հայ ժողովրդի փառապանծ հաղթանակների պատմության գլխավոր վկայի, Հայաստանի խոշորագույն մարզադաշտի ապագան: Կորցնելով «Հրազդանը», կկորցնենք ոչ միայն մեր պատմության կարևոր էջը, այլև՝ ֆուտբոլում և ընդհանրապես կյանքում հաղթելու կամքը, պարտքն ու պահանջ, կորցնելու ենք մեր դեմքը, մեր ինքնությունը:

Պայքարելու՞ ենք հանուն «Հրազդանի»: Այո՛: Ջանք ու եռանդ չենք խնայելու:

Եվ վերջապես, ի՞նչ ենք պահանջում պետական իրավասու մարմիններից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Անհապաղ կայացնել անհրաժեշտ որոշումներ և ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի վերականգնվի «Հրազդան» մարզադաշտի համալիրում առկա ընդհանուր օգտագործման խնդրո առարկա հողատարածքի (1.047 հա) «սպորտային» գործառնական նշանակությունը: Անվավեր ճանաչել տաղավարային տոնավաճառի և հարակից մարզումային դաշտերի տարածքում (1.047 հա) մինչև 20.0 մ բարձրությամբ շինության կառուցման համար տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը: «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Մնում է հուսալ, որ հայրենի կառավարությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն անտարբերությամբ չեն հետևի զարգացումներին և ոչ միայն կկասեցնեն նախատեսվող այս շինարարությունը, այլ նաև՝ քայլեր կձեռնարկեն պատշաճ այլ վայրում համապատասխան տոնավաճառի կառուցմանը սատարելու և «Հրազդան» մարզադաշտի տարածքից տոնավաճառի դուրսբերման ուղղությամբ:

Այլապես, քանի դեռ այս խնդիրը մնում է չլուծված, ՖԱՖ-ը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի խնդրով շահագրգիռ այլ կառույցների և անձանց համախմբման ճանապարհով արգելափակի այս գործընթացը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան Դավիթ Բեկի փողոցում գիշերն ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Նորվեգիայի նոր թագավորն առաջին անգամ դիմել է ազգինԱվանակ, ձի և քունջութ․ գիտնականները բացահայտել են հնագույն եգիպտացիների ներկերի անսպասելի բաղադրատոմսերը Ճապոնիայում 1800 մարդ ձեռքով տեղաշարժել է ամրոցի 360 տոննա կշռող աշտարակը (լուսանկաևբեր) Բագրատունյաց 10 հասցեում 5–րդ հարկի պատշգամբը փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում. Կան վիրավորներԵգիպտոսի անապատում հնագույն շնաձկների «գերեզմանոց» են հայտնաբերել Ծնունդդ շնորհավոր, Բակո Սահակիչ. Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է. ԱբրահամյանՆեբրասկայում հայտնաբերել են 12 միլիոն տարի առաջ ապրած հսկայական անհետացած շների հետքեր (լուսանկար) Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում բախվել է ԿԱՄԱԶ-ին. Կան զոհեր և վիրավորներԻնդիանայում 4 ժամ շարունակ դրոններով և ցամաքային խմբերով որոնել են մինչև 136 կգ քաշ ունեցող երկու առյուծի, բայց, այդպես էլ, չեն գտել (տեսանյութ) F-16 կործանիչները Թրամփի Հյուսթոն այցի ժամանակ որսացել են հինգ ինքնաթիռ Օգոստոսի 30-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտԿենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներԵրրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ) «Ցեղահոսը տարավ կնոջս». Նեպալում փրկվածները պատմում են nղբերգnւթյան պահի մասին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պանրի անվանումների շուրջ վեճը խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններումՌուսաստանում պլաստիկ թղթադրամներ կհայտնվե՞ն․ փորձագետը գնահատել է հնարավորությունըՀայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ ԲրիտանիայումԻ՞նչ կտեսնի մարդը, եթե հայտնվի սև խոռոչի ներսում․ աստղաֆիզիկոսի բացատրությունըՄասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցին
Ամենադիտված