Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերը Մեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթը Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 

Բավարարված են արդյոք ուսուցիչներն իրենց աշխատանքով. ԿԳՄՍ փոխնախարար

Բլոգոսֆերա

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը

Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու դպրոցական միջավայրը՝ համադրված տան պայմանների հետ։ Այդ գործոնները հստակ երևում են TIMSS հետազոտության արդյունքների վերլուծություններից, որ կարելի է գտնել Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում։

Առարկայի հանդեպ վերաբերմունքը. ինչու է կարևոր սիրել այն, ինչ սովորում ես

Սովորողների արդյունքների համադրումը առարկայի հանդեպ վերաբերմունքի հետ ցույց է տալիս, որ առարկայի հանդեպ լավ վերաբերմունքը զգալիորեն ավելի բարձր կրթական արդյունք է ապահովում։ Այսպես. օրինակ, մաթեմատիկա առարկայի նկատմամբ աշակերտների վերաբերմունքը կապված է թեստային բալի հետ: Մասնավորապես այն աշակերտները, ովքեր լավ են վերաբերվում առարկային մոտ 28 բալով ավելի բարձր թեստային բալ ունեն՝ ի տարբերություն առարկայի նկատմամբ վերաբերմունքի ցածր մակարդակ ունեցող աշակերտների: Ֆիզիկա առարկայի դեպքում մոդելի հաստատունը 421 բալն է: Այս առարկայի նկատմամբ աշակերտների վերաբերմունքը կապված է թեստային բալի հետ: Մասնավորապես այն աշակերտները, ովքեր լավ են վերաբերվում առարկային մոտ 31 բալով ավելի բարձր թեստային բալ ունեն՝ ի տարբերություն առարկայի նկատմամբ վերաբերմունքի ցածր մակարդակ ունեցող աշակերտների: Նույն պատկերն է մյուս բնագիտական առարկաների դեպքում։

Ինչու է կարևոր վստահել սեփական ուժերին։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչքան ավելի շատ է սովորողը մտածում, որ իր ուժերի սահմանում է որևէ առարկա սովորելը, որևէ խնդիր լուծելը, այնքան ավելի բարձր է արդյունքը։ Օրինակ, մաթեմատիկա առարկայի ոլորտում գիտելիքների ընկալման բարձր մակարդակը, կամ որ նույն է ինքնավստահությունը դրականորեն է կապված թեստային բալի հետ: Եթե վերաբերմունքը մաթեմատիկայի նկատմամբ փոխում է աշակերտի բալը 28-ով, ապա բարձր ինքնավստահությունը փոխում է աշակերտի բալը շուրջ 91-ով: Նույնը՝ ֆիզիկայի դեպքում. ֆիզիկա առարկայի ոլորտում գիտելիքների ընկալման բարձր մակարդակը, կամ որ նույնն է ինքնավստահությունը դրականորեն է կապված թեստային բալի հետ: Գնահատման բոլոր տիրույթներից ամենաուժեղ կապը դիտարկվում է հենց գիտելիքների մակարդակի ընկալման հետ: Մասնավորապես գիտելիքների ընկաման բարձր մակարդակը փոխում է աշակերտի բալը շուրջ 84-ով: Նույն պատկերն է մյուս բնագիտական առարկաների դեպքում։

Տանը գրքերի քանակը

Մենք հաճախ կարծում ենք, որ գրքերը այլևս անկարևոր են դառնում։Իրականում հետազոտությունները հենց մեր երկրում կրթական արդյունքի մասով ցույց են տալիս, որ օրինակ մաթեմատիկայի պարագայում եթե տանը գրքերի քանակը 26 –ից 100 է, ապա այդ դեպքում աշակերտները գրանցում են 40,8-ով ավելի բարձր արդյունք, քան տանը 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտների դեպքում: 100-ից ավելի գրքեր ունեցող աշակերտների արդյունքները 54 բալով բարձր են 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտներից: Նույն կապը կրկնվում է մյուս առարկաներից եղած արդյունքների դեպքում, օրինակ ֆիզիկան. եթե գրքերի քանակը 26 –ից 100 է, ապա այդ դեպքում աշակերտները գրանցում են 31,6-ով ավելի բարձր արդյունք: 100-ից ավելի գրքեր ունեցող աշակերտների արդյունքները 51,5 բալով բարձր են 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտներից:

Համակարգիչն ու ինտերնետը տանը. թվային խզման ազդեցությունը

Տանը համակարգչի և ինտերնետի առկայությունը նույնպես էական են՝ գրանցվող կրթական արդյունքների տեսանկյունից։ Համակարգչի առկայության դեպքում աշակերտների թեստային բալը ավելանում է 37,4-ով: Համացանցի առկայության դեպքում աշակերտների թեստային բալը ավելանում է 28,2-ով:

Ծնողների կրթությունը

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ծնողների երեխաները շուրջ 30 բալով ավելի բարձր արդյունքներ են ցույց տալիս՝ քան կրթություն չունեցող կամ միջնակարգ դպրոցական կրթություն ունեցող ծնողների երեխաները: Բարձրագույն կրթություն ունցող ծնողների երեխաները շուրջ 56 բալով ավելի բարձր արդյունքներ են ցույց տալիս՝ ի տարբերություն միջնակարգ կամ կրթություն չունեցող ծնողների երեխաների: Սա է աղքատության վերարտադրվող շղթայի էությունը և դրա համար է այդքան կարևոր՝ ապահովել հասանելի կրթական ծառայություններ բոլորի համար, որ հանրային զարգացման ուղիղ ճանապարհն է։

Մանկավարժ է արդյոք ուսուցիչը

Վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե ուսուցիչն ունի մանկավարժական կրթություն, ապա սովորողների արդյունքներն ավելի բարձր են լինում։ Օրինակ, մաթեմատիկայի դեպքում եթե ուսուցիչը մանկավարժական կրթություն է ունեցել, ապա սովորողների արդյունքները եղել են 20 թեստային բալով ավելի բարձր, քան ոչ մանկավարժ ուսուցիչների սովորողների արդյունքները։

Բավարարված են արդյոք ուսուցիչներն իրենց աշխատանքով

Սա նույնպես էապես ազդում է կրթական արդյունքի վրա։ Այն աշակերտները, որոնց ուսուցիչները բավարարված են իրենց աշխատանքով, 32 թեստային բալով ավելի բարձր արդյունք ունեն, քան իրենց աշխատանքով չբավարարված ուսուցիչների աշակերտները։

Կրթական արդյունքի վրա էապես ազդում է նաև դպրոցի ապահովությունը՝ անվտանգ ու բռնությունից զերծ միջավայրը, տնօրենների կողմից դպրոցի հանդեպ վերաբերմունքը և մի քանի այլ գործոններ, որ ցույց են տալիս, թե ինչ բազմաշերտ է հանրակրթության փոփոխությունը»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանըՀայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման և քրեական արդարադատության թեմայով միջազգային համաժողովՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Հայաստանում մեկնարկել է անասնաբուժական լաբորատոր համակարգի միջազգային գնահատման առաքելությունըՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱրսեն Թորոսյանը և ԱՄԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման ընթացքըԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցներըApple iPhone 18 Pro-ի մատակարարների տվյալների արտահոսք․ Tata-ի խախտումը հայտնվել է մութ ցանցումՄոնակոյի պայթյունը կապել են Ուկրաինայի քրեական աշխարհի և զանգերի կենտրոնների հետՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերՀայտնվել է տվյալների պահպանման «ճակատագրական սխալը»՝ SSD սկավառակների դեպքումՍննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավորՎթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըՄոնակոյի դատախազությունը հրաժարվել է հաստատել պայթյունի հետևանքով վիրավորվածների ինքնությունըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հնարավոր կազմակերպիչների մասին վարկածներ են հնչելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՊուտինը և Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Բրյուսել կատարած այցը և տնտեսական համագործակցությունըԿատարի ԱԳՆ-ը չի տեսնում առաջընթաց իրանական ակտիվների ապասառեցման գործումՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաներըՀամացանցում բացահայտվել է նոր iPhone 18 Pro-ի տեսանյութը՝ թողարկումից ամիսներ առաջՄորավեցկին հրաժարվել է Զելենսկու կողմից տրված պարգևից՝ Վոլինյան կոտորածի զոհերի հիշատակինԿրեմլը հաստատել է Ռուսաստանում բենզինի ներմուծման ծրագրերըՈւկրաինայում նկատվել է նոր «Ռիֆ» կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգըՎարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին ՔՊ-ն ընտրել է ԱԺ փոխնախագահներին․Թուրքիայի և Ադրբեջանի՝ համատեղ հայտըՄԱԿ. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է ռելսերի ծռման և ասֆալտի հալմանԱճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացելԿրեմլը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Մոսկվայի մարզի վրա իրականացված հարձակմանըԳնաճ, թանկացումներ. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած ՀՀ քաղաքացինՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործենՄենք մեր գաղտնի պլանն ունենք. Սամվել ԿարապետյանՄոնակոյի պայթյունից հետո Զելենսկու հետ կապերի մասին հայտարարություններ են հնչել
Ամենադիտված