Հայտարարություն ջավախքցի դիմորդների և ուսանողների համար
Բլոգոսֆերա
Հայտարարություն ջավախքցի դիմորդների և ուսանողների համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ Հայաստանի բուհերում Սփյուռքի համար նախատեսված ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած դիմորդները ազատորեն կարող են մուտք գործել Հայաստան։
Վրաց-հայկական սահմանը կարող են հատել միայն Բագրատաշենի անցակետով՝ առանց ուղեկցի։ Դիմորդները Հայաստանում ազատված են 14-օրյա կարանտինից և ինքնամեկուսացումից։ Հուլիս ամսին միասնական քննություններով ընդունված առաջին կուրսեցիները ևս կմտնեն Հայաստան նույն կանոններով։ Մնացած ուսանողների հարցով քննարկումները շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից