Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԱԶԲ գործադիր տնօրենին
Տնտեսություն
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի հանդիպումը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշեց, որ մեր երկիրը հետաքրքրված է ԱԶԲ-ի հետ հարաբերությունների ամրապնդմամբ և լիահույս է, որ առաջիկայում համագործակցությունը կլինի առավել արդյունավետ:
ԱԶԲ գործադիր տնօրենը, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, իր գոհունակությունը հայտնեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման, Կին ձեռներեցների ֆինանսավորման հնարավորությունների բարելավման, Կոշտ կենցաղային թափոնների կառավարման և այլ՝ ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում