Լավրով. «ԵԱՀԿ-ն կարող է դառնալ ոչ իրավական կառույց, եթե խորը ռեֆորմների չենթարկվի»
Ռուսաստան
«ԵԱՀԿ-ն կարող է դառնալ ոչ իրավական կառույց, եթե խորը ռեֆորմների չենթարկվի», – ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նախապատրաստական խորհուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ներկայիս մեխանիզմն արդյունավետ չի աշխատում, նամանավանդ` ստանձնած պարտավորությունների կատարման առումով, օրինակ` ազատ առևտրի տեղաշարժի ապահովումը», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
«Ակնհայտ է, որ, առանց խորը բարեփոխումների, ԵԱՀԿ–ն չի կարող առաջ շարժվել, որի համար անհրաժեշտ է լուրջ իրավական հիմքերի վրա դնել նրա գործունեությունը։ Եթե դա չլինի, կազմակերպությունը կշարունակի կորցնել իր արդիականությունը», - ասել է Լավրովը:
Հաղորդում է «Интерфакс»–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)