69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից 

Նոր նախագծով շինշիլաբուծությունը չի արգելվելու. ինչն է թերի նախագծում և ինչից են դժգոհ տնտեսվարողները

Քաղաքական

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել։ Ըստ նախագծի հիմնավորման` օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի  ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում և կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները և կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:

Շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ անհանգստություն է առաջացել, քանի որ ցանկի մեջ ներառված են նաև շինշիլաները:

Նախագծի համահեղինակ Մերի Գալստյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իր և Լենա Նազարյանի կողմից ներկայացված նախագիծը շինշիլաբուծության կամ այլ արտադրական նշանակության կենդանիների բուծման հետ կապված տնտեսական գործունեությունների արգելք չի սահմանում. «Օրենքն անդրադառնում է մի շարք կենդանիների տեսակներին, այսինքն` բացառապես օրենքում նշված կենդանիների հետ կապված իրավահարաբերություններին: Դրանք են տնային և թափառող կենդանիները, ծառայողական նշանակության համար օգտագործվող, ներկայացումների կամ ժամանցային նպատակներով օգտագործվող կենդանիները: Օրենքում հստակ նշված է կենդանիների այն սպառիչ ցանկը, որոնց հետ կապված իրավահարաբերություններին է ուղղված օրենքի կարգավորումը և դրանում ներառված չէ ո´չ գյուղատնտեսական, ո´չ արտադրական նշանակության կենդանիների տեսակները, հետևապես, մենք չենք կարող կարգավորել կամ արգելք սահմանել որևէ տնտեսական գործունեության, որը կապված է կոնկրետ արտադրական  կենդանատեսակի բուծման հետ»:


Պատգամավորն ընդգծում է` հասարակության շրջանում թյուր ընկալումներ են եղել, որովհետև նախագծում սահմանումները ճշգրիտ չեն, սակայն դրանք կվերանայեն, իսկ տնտեսվարողները անհանգստանալու պատճառ չունեն. «Տնային կենդանիների ցանկում ներառել ենք նաև շինշիլաներին, բայց պետք է առանձնացնենք արտադրական  նշանակության կամ բուծման համար օգտագործվող շինշիլաներին և տնային, որոնք տարբեր ենթատեսակներ են: Մենք այս սահմանման ճշգրտման ուղղությամբ ենք աշխատում հիմա, փոփոխման կենթարկենք և, ըստ այդմ, բոլոր մտահոգությունները կփարատվեն: Մեր ներկայացրած ծրագրով` խոսքը բացառապես տնային շինշիլաների մասին է, որոնք արտադրական նշանակության չեն և չեն օգտագործվում մորթի ստանալու նպատակով»:

Թեև չի արգելվելու շինշիլաբուծությունը, այնուամենայնիվ պատգամավորը առաջ քաշեց համաշխարհային միտումները, որոնց համաձայն` բնական մորթու օգտագործումը նվազում է, և մենք ևս պետք է հետևենք դրանց. «Ինձ համար կարևոր է խոսել այս թեմայի մասին այն առումով, որ բնական մորթու օգտագործումը ամբողջ աշխարհում հետզհետե նվազում է`  կապված դրա էթիկական կողմի հետ և, բացի այդ, աշխարհում շատ հայտնի նորաձևության տներ, ինչպիսիք են «Versace»-ն, «Gucci»-ն և այլն, մի քանի տարի է, ինչ հրաժարվել են բնակամ մորթու օգտագործումից հենց նույն` էթիկական նպատակներից ելնելով, ինչպես նաև դիզայներական բրենդերի արտադրության ոլորտում շատ ավելի կրեատիվ և լայն լուծումներ փնտրելու և կենդանիներին չօգտագործելու նշված  նպատակներով: Մենք ևս պետք է հաշվի առնենք համաշխարհային այս միտումը և կարևոր է, որ տնտեսվարողները հաշվի առնեն միջազգային այս տենդենցը` սպառման, ծավալների տեսանկյունից, որովհետև հնարավոր է` մի քանի տարի հետո նույնիսկ սպառման անհրաժեշտություն չլինի կամ դրանց ծավալների էական անկում լինի»:


Գալստյանը շեշտում է` նախագծում  քաղաքական որևէ երանգավորում չկա, որովհետև արգելք էլ չկա. «Շինշիլաբուծություն բառը, առհասարակ, մեր նախագծում մենք չենք օգտագործել, պարզապես տնային կենդանիների ցանկում ներառել ենք շինշիլա կենդանատեսակը և սահմանման վրա աշխատում ենք, միգուցե ավելացվի տնային անվանումը, որը առավել հասկանալի կդարձնի նախագիծը: Տնտեսական գործունեության որևէ անվանում մեր օրենքով չկա, որովհետև այն ընդհանրապես չի անդրադառնում մթերատու կենդանիներին: Այս աղմուկը բարձրացավ սահմանման հետ կապված անորոշության առումով և երբ ճշգրտենք առաջիկա շաբաթների ընթացքում, բոլոր մտահոգությունները կփարատվեն»,- եզրափակեց պատգմավորը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջ
Ամենադիտված