Սյուզան Մարգարյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել ուսանողական տարիներից
ԺամանցՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սյուզան Մարգարյանն Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել:
Կադրերից մեկում երգչուհին իր կուրսընկերոջ, իսկ հետագայում ամուսնու` դերասան Հրաչյա Հարությունյանի հետ է:
«Հրաչյա Հարությունյանի հետ համակուրսեցի էինք Գեղարվեստա-Թատերական ինստիտուտում:
Այստեղ մեր տարեվերջյան քննությունն է, որտեղ միասին էինք բեմում»,- լուսանկարին կից գրել է Մարգարյանը:
Երգչուհին նաև այլ լուսանկարներ է հրապարակել ուսանողական տարիներից: