Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը՝ 1.5 մլրդ դրամ
Տնտեսություն
Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52029137 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 630 մլն 450 հազար դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 630 մլն դրամ, ոչ մրցակցային՝ 450 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 364 315 300 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8360 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 10.4500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում