ՌԴ խորհրդարանական ընտրությունների 99,99% քվեաթերթիկները հաշվարկված են
Ռուսաստան
Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների 99,99% քվեաթերթիկների հաշվարկման արդյունքում՝ 49.3% ստացել է «Единая Россия» կուսակցությունը։
Կոմունիստական կուսակցությունը (КПРФ) ստացել է 19,2%, «Справедливая Россия» կուսակցությունը՝ 13,25%, Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР)՝ 12,0%։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուռովը։
Ըստ նրա՝ «Единая Россия»–ն Պետդումայում ստացել է 238 մանդատ, Կոմունիստական կուսակցությունը (КПРФ)՝ 92 մանդատ, «Справедливая Россия»–ն՝ 64 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР)՝ 56 մանդատ։
Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)