Moody's-ը փոխել է ԵՄ-ի վարկանշային կանխատեսումը «կայունից» «բացասական»
Տնտեսություն
Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Եվրոպական միության՝ Aaa մակարդակի վրա երկարաժամկետ վարկանիշը՝ փոխելով վարկանիշի հեռանկարը «կայունից» «բացասական»: Այս տեղեկությունը տեղ է գտել գործակալության համապատասխան զեկույցում։
Այս որոշումը արտացոլում է ընթացիկ «բացասական» հեռանկարները ԵՄ անդամ երկրների վարկանիշների նկատմամբ, որոնց է պատկանում ԵՄ տնտեսության հաշվի հիմնական ներդրումը (45%) . այդպիսի երկրներ են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները: Գործակալությունում գտնում են, որ ԵՄ-ի վարկային վարկանիշը պետք է փոխվի։
Հիշեցնենք, որ 2012-ի հունիսի 23-ին Moody's-ի փորձագետները «բացասական» են փոխել Գերմանիայի և Նիդեռլանդների վարկային վարկանիշի հեռանկարը։ Նրանք այս որոշումը բացատրում են այն հանգամանքով, որ իրենց մտահոգությունը` կապված աճող ֆինանսական վիճակի, Հունաստանի՝ եվրոպական գոտուց ելքի ռիսկի և Եվրոպայում պարտքային ճգնաժամի հետ, գնալով սաստկանում է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում