Կառավարությունը «Պեժո» է վաճառում
Տնտեսություն
ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստի ընթացքում կքննարկվի Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ իր հաշվեկշռում գտնվող երկու «Պեժո» մակնիշի մեքենաների վաճառքի հանելու թույլտվությունը:
Վերոնշյալ մեքենաները 2007թ.-ի արտադրության են և, ըստ պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած տեղեկանքի, ունեն 70% մաշվածություն:
«Պեժո» մակնիշի մեքենաների աճուրդային մեկնարգային գները բավականին ցածր են՝ 1.5 մլն և 1.3 մլն դրամ:
Վերոնշյալ երկու մեքենաները նախկինում պատկանել են ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, իսկ անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել տվյալ մեքենաները տեղափոխել ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում