2 ամսով կալանավորվել է Ախթալայի քաղաքապետի եղբայրը
Իրավունք
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երեկ երկու ամսով կալանավորվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի և սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը: Այս տեղեկությունը Lurer.com–ի հետ հեռախոսազրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Կարեն Խաչիկյանը կալանավորվել է Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել, որով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում