Պաղպաղակի արտահանումն ավելացել է
Տնտեսություն
Պաղպաղակի արտահանման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում զգալի աճել են: Այսպես, նախորդ տարվա առաջին կիսամյակի 72.2 տոննայի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 85.9 տոննա պաղպաղակ:
Պաղպաղակի արտահանումը, ինչպես տեսնում ենք, համաշխարհային ճգնաժամից հետո վերականգնում է կորցրած դիրքերը. 2007 թվականին արտահանվել էր 80 տոննա պաղպաղակ:
Նշենք, որ ՀՀ-ում պաղպաղակի արտադրությամբ զբաղվում է մոտ 12 ընկերություն, որոնցից գերիշխող են համարվում երեքը՝ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն (շուկայի 30 %-ը), «Թամարա» ՍՊԸ-ն (20 %) և «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ն (17%):


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում