Հայաստանն արձանագրել է տնտեսական առաջընթաց
Տնտեսություն
Այսօր Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «Համաշխարհային մրցունակություն 2012-2013» զեկույցը, ըստ որի Հայաստանը 92-րդ տեղից բարձրացել է 82-րդ տեղը։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը։
Այս զեկույցի համաձայն՝ չորրորդ տարին անընդմեջ Շվեյցարիան պահպանում է առաջին տեղը։ Երկրորդ և երրորդ տեղերում գտնվում են համապատասխանաբար Սինգապուրը և Ֆինլանդիան, չորրորդ տեղում՝ Շվեդիան, իսկ ահա 5-րդ և 6-րդ տեղերում են Նիդերլանդները և Գերմանիան, որոնք առաջ են անցել ԱՄՆ-ից։ Վերջինս 2009 թվականին առաջին տեղը զիջեց Շվեյցարիային, բայց այս տարի հայտնվեց 7-րդ տեղում։
ԱՊՀ երկրներից վարկանիշով բարձր հորիզոնականներ են զբաղեցնում Ադրբեջանը՝ 46-րդ տեղ, Ղազախստանը՝ 51-րդ, որն էլ առաջ է անցնել Ռուսաստանից, որը 67-րդն է։ Ուկրաինան 73-րդն է, Մոլդովան՝ 87-րդը, Տաջիկստանը՝ 100-րդը։
Նախկին խորհրդային երկրներից Էստոնիան 34-րդն է, Լիտվան՝ 45-րդը, Լատվիան՝ 55-րդը, Վրաստանը՝ 77-րդը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում