Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցության օրակարգում գյուղատնտեսական և առողջապահական հարցեր էին

Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է մարզերում բուժհաստատությունների արդյունավետ գործունեության վերաբերյալ մոտեցումները՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին:

Նախարարը տեղեկություններ է ներկայացրել մարզերի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ օգոստոսի 20-ի դրությամբ առկա է 291.8 մլն դրամի կրեդիտորական պարտք, որն ակնկալվում է մարել մինչև տարեվերջ: Նա անդրադարձել է նաև իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումներին՝ մասնավորապես նշելով օգոստոսի 1-ից մարզերում ծննդօգնության համար միջոցների ավելացումը: 2013թ-ին նախատեսվում է ավելացնել նաև մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Նախարարը խոսել է նաև մարզերում արդեն մեկնարկած կամ առաջիկայում մեկնարկելիք առողջապահական հաստատությունների շինարարական ծրագրերի մասին. Նշվել է, որ մի շարք քաղաքներում՝ Մեղրիում, Բերդում, Կապանում, Ալավերդում, Վանաձորում կկառուցվեն կամ կվերանորոգվեն բուժհաստատությունները, Գավառում և Գորիսում՝ դիահերձարանները, իսկ տասներկու գյուղական համայնքներ կունենան ամբուլատորիաներ: Նախարարության ուշադրության կենտրոնում են նաև հիվանդանոցների տարածքների արդյունավետ օգտագործման, կադրերով և սարքավորումներով ապահովվածության հարցերը:

Խորհրդակցությանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվեցել են բերքի իրացման, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև ցորենի սերմացուի բաշխման գործընթացներին առնչվող հարցեր:

Նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալն արդեն գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը. եթե անցյալ տարի ընդհանուր առմամբ արտահանվել էր շուրջ 16 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն, ապա այս տարի՝ արդեն 17.8 հազ. տոննա:

Վերջին օրերին սկսվել է նաև կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի արտահանումը: Նա վստահեցրել է, որ մթերման հետ կապված խնդիրներ ևս չկան. պայմանավորվածություններ են ձեռք բերվել մթերող կազմակերպությունների հետ՝ ինչպես մթերքի ընդունման ծավալների, այնպես էլ ժամանակին վճարումների հետ կապված:

Ոռոգման կազմակերպման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացրել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Հաշվի առնելով սակավաջուր տարվա հետ կապված դժվարությունները, հիմնականում Արարատյան դաշտավայրում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցով, սակայն արդեն սեպտեմբերի 15-ից ջրապահանջարկը կնվազի: Նշվել է, որ Սևանա լճից արդեն վերցվել է 287 մլն խմ ջուր:

Խորհրդակցությանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարզպետներին տեղեկացրել է հանրակրթական ոլորտում ուսումնասիրությունների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Մասնավորապես, կատարվելու են աշակերտների թվի, դպրոցների տարածքների արդյունավետ օգտագործման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում յուրաքանչյուր մարզ պետք է ունենա նաև իր ներկայացուցիչը, և փոխվարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում թեկնածուներ ներկայացնել: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև մարզերում հաճախ բարձրացվող՝ մանկավարժների դրույքաչափը շաբաթական 22-ից 18-ժամյա դարձնելու հարցին, նշելով, որ այն բազմիցս քննարկվել և որոշվել է պահպանել գործող չափը:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադարձել է մարզերից 2013թ. բյուջետային հայտերի ներկայացման գործընթացին՝ առաջարկելով նաև համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրտված տվյալներ ներկայացնել: Նա նաև տեղեկացրել է, որ 2013թ. բյուջետային հիմնական հատկացումները լինելու են Միջնաժամկետ ծախսային ծրագրին համապատասխան:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին վերաբերող հարցեր: Նշվլ է, որ երկրորդ փուլով աշխատանքները կատարվել են շուրջ 98 %-ով, երրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 51,4%, ընդհանուր առմամբ, իրականացվում է 406 ծրագիր՝ 400-ից ավելի համայնքներում:

Օրակարգում էին նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերը: Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում տեղի կունենա Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի շրջանակում ոլորտում ներգրավված բոլոր կողմերի մասնակցությամբ կքննարկվեն համայնքային զարգացման ամենահրատապ թեմաները:

Հոկտեմբերի կեսերին նախատեսվում է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի անցկացումը: Փոխվարչապետը կարևորել է մարզերի ակտիվ մասնակցությունը համաժողովին՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ռուսաստանցի գործընկերների հետ փոխգործակցության կոնկրետ ծրագրեր, համագործակցության նոր առաջարկներ ներկայացնելու, եղած կապերի ակտիվացման հեռանկարներն ուրվագծելու համար:

Փոխվարչապետն անդրադարձավ նաև սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը: Նա նաև տեղեկացրել է, որ ընտրությունների ընթացքին հետևելու են ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները:

Քննարկվեել են նաև Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ մարզերում նախատեսվող տոնական միջոցառումների և դրանց պատշաճ մակարդակով անցկացման հարցեր:

Անդրադարձ է եղել նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառներում տարածքային կառավարման ու ՏԻ մարմինների գործառույթների կատարմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված