Կենտրոնական բանկը IIA-ի կողմից հավաստագիր է ստացել
Տնտեսություն
Հուլիսի 23-27-ը Նիդերլանդների բանկի Ներքին աուդիտի ստորաբաժանման փորձագետների կողմից իրականացվել է Ներքին աուդիտորների ինստիտուտի (IIA) կողմից հրապարակված ստանդարտներին և էթիկայի կանոններին ՀՀ կենտրոնական բանկի Վերստուգիչ խմբի աշխատանքների համապատասխանության գնահատում:
Գնահատման արդյունքում փորձագետների կողմից Կենտրոնական բանկի Վերստուգիչ խմբին է հանձնվել Ներքին աուդիտորների ինստիտուտի (IIA) կողմից հրապարակված ստանդարտներին և էթիկայի կանոններին համապատասխանության հավաստագիր:
Նիդերլանդների բանկի փորձագետները նշել են, որ ՀՀ ԿԲ վերստուգիչ խումբը լավագույններից է իրենց կողմից գնահատված ներքին աուդիտի ստորաբաժանումների շարքում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում