Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

Երևի, հերոսները երկար չեն ապրում. Հայկը զոհվեց՝ մեծ սերն ու սպասումը սրտում (տեսանյութ, լուսանկարներ)

Պատերազմը եկավ փոխելու շատերի նպատակներն ու երազանքները։ Շատ հերոսներ, մոռանալով իրենց նպատակների ու երազանքների մասին, առանց երկմտելու նվիրեցին իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը։ Հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև հրետանավոր կապիտան Հայկ Ալեքսանյանը, որը, Ջաբրայիլում  օրուգիշեր 3 դիրք ղեկավարելով և թշնամուն ետ շպրտելով, ԱԹՍ-ից ստանում է մահացու վիրավորում։ Թվում է, թե պատերազմի դեմ ամենքն ու ամեն ինչն են անզոր, բայց այդպես չէ, Լիլիթի և Հայկի սերը հաղթեց անգամ պատերազմին, նույնիսկ հիմա, երբ Հայկն այլևս նրա կողքին չէ։ Լիլիթը հիմա էլ ավելի է սիրում և հպարտանում իր նշանածով՝ Հայկով։

«Հայկս տեսակով Նժդեհ էր․ անընդհատ կարդում, ուսումնասիրում էր Նժդեհին։ Շատ հայրենասեր էր, շատ-շատ։ Սիրում էր Հայաստանն ու այն ամենը, ինչը հայն է ստեղծել։ Նա շատ էր սիրում ազգագրական պարերը, հատկապես` Յարխուշտան, անգամ գիտեր դրանց ծագումնաբանությունը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց Հայկի սիրելին՝ Լիլիթ Մեժլումյանը։

Հայկը ընթերցասեր էր, որով և վարակում էր Լիլիթին․ «Իմ ճանաչած միակ երիտասարդն էր, որը գիրք էր կարդում. ինձ էլ էր հաճախ գիրք նվիրում։ Այնքան շատ գրքեր էր նվիրում, որ դեռ կան այնպիսիք, ինչպիսիք չեմ հասցրել ընթերցել»,- նշում է Լիլիթը։

Հայկը հաճախ էր գնում Եռաբլուր, Լիլիթին էլ իր հետ էր տանում․ «Գնում էինք, խոնարհվում բոլոր հերոսների շիրիմին, իսկ հիմա ինքն է այդ հերոսներից մեկը»,- հուզմունքով, բայցև հպարտությամբ ընդգծեց Լիլիթը։

Հերոսին սիրում ու հարգում էին բոլորը՝ սկսած տարբեր տարիներին ունեցած իր զինվորներից, որոնց հետ կապը միշտ պահպանվել է, վերջացրած ուսուցիչներից։

Լիլիթը մեզ ասաց, որ պատերազմական օրերին այդքան էլ հաճախ չէին կարողանում խոսել իրար հետ․ «Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին եմ խոսել Հայկի հետ։ Վախեցած հարցրեց՝ մաման հո չի վախեցե՞լ։ Հայկիս մաման չգիտեր, որ տղան Ջաբրայիլում կռվում է։ Հայկը ոչնչից չէր վախենում, միայն վախենում էր մայրիկի վախենալուց»,- ասաց Հայկի սիրելին։

Թշնամու դեմ համառ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 9-ին  Հայկը վիրավորվում է թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից․ «Չգիտենք, թե որ օրն է մահացել։ Երկար փնտրելուց հետո գտանք մահացած։ Հրետանավորի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Հայկիս հուղարկավորությունն էր»,-  խորը թախիծով ասաց հերոսի նշանածը։

Հայկը մինչև վերջ իր զինվորների կողքին է եղել, անգամ, երբ վիրավորել է, հասցրել է զինվորներին թաքստոց տանել, և մինչև իր վերջին շունչն էլ հիշել է Լիլիթին․ «Հայկը, երբ վիրավոր էր և բուժկետ էր տեղափոխվում, վարորդը պատմել է, որ իր վերջին շնչում ցույց է տվել իր մատանին, որը վկայում էր մեր միությունը, ավաղ․․․»,- հուզմունքով պատմում է Լիլիթը։

 Պատերազմական թեման շրջանցելով` Լիլիթը մեզ հետ զրույցում կարոտած և մեծ սիրով վերհիշեց նաև իրենց ունեցած յուրահատուկ սերը, որը հավերժ է, ինչպես Հայկը․ «Ինձ հաճախ էր ասում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»․ Լեոնիդ Ազգալդյան, «Ես քեզ սիրում եմ և վերջ»․ Հայկ Ալեքսանյան։ Ինձ նաև ասում էր՝ ես քեզ ապրում եմ․․․»,- ժպիտով պատմեց Լիլիթը։

Ինչպես նշում է վերջինս` Հայկը սիրել է անձայն․ «Հայկը լուռ իմ ամեն օրը սիրով է լցրել։ Ոչինչ երբեք չի արել, որ տեսնեն, խոսեն։ Հայկը չէր սիրում պարտադրված ինչ-որ բան անել, անգամ փողոցում քայլելիս, որ մոտենում ծաղիկ էին առաջարկում, թույլ չէր տալիս, ասում էր ես պարտադրված չեմ նվիրում։ Բայց նույն պահին, կարող էր խանութ մտնել և ծաղիկներով դուրս գալ»,- վերհիշում է հերոսի սիրելին։

Մեր զրուցակիցը մեզ տրամադրեց իր և Հայկի մասնակցությամբ մի տեսանյութ, որում Հայկը, պարտվելով խաղում, Լիլիթի համար կարդում է բանաստեղծություն․ «Եթե այն ժամանակ այս ամենը զավեշտալի էր, ապա հիմա` Հայկի ձայնը լսելու հնարավորություն»,- կսկիծով նշեց Լիլիթը։

Այս մեծ ցավի հետ ապրելու համար Լիլիթին սփոփում է մեկ միտք․ «Երևի, հերոսները երկար չեն ապրում...»։

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված