Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

Մա՛մ, սիրում եմ քեզ, մի՛ վախեցեք, հանգիստ եղե՛ք

Հասարակություն

Ժամկետային զինծառայող 19-ամյա Սամվել Մանասյանը ևս հավերժացավ՝ կյանքը նվիրելով հայրենիքին: Սամվելը ծնվել էր Երևանում, սակայն ապրել և մեծացել էր Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Սամվելի մայրը՝ Սոնա Մանուկյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց իր և որդու ունեցած վերջին հեռախոսազրույցը. «Ես միշտ հարցնում էի Սամվելից՝ Սա՛մ, դու ինձ սիրո՞ւմ ես, ինքն էլ շատ ամաչկոտ երեխա էր ասում էր՝ հա, մա՛մ, ու այդքանը: Իսկ վերջին անգամ, երբ խոսեցինք ինձ հարցրեց՝ մամ այն, որ միշտ հարցնում էիր ինձ, ուզում եմ ասել, որ պատասխանս ուժի մեջ է: Սամվելս այս անգամ էլ բառերով չկարողացավ ասել, որ ինձ սիրում է, ինքը բնույթով շատ փակ երեխա էր: Միշտ ինքն էր մեզ հույս տալիս ասում էր՝ դուխո՛վ, մի՛ վախեցեք, հանգիստ եղե՛ք»,- ասաց հերոսի մայրը:

Մայրը, հուզմունքից չկարողանալով շարունակել զրույցը մեզ հետ, Սամվելի մասին պատմել շարունակեց ընտանիքի բարեկամ՝ Սերինե Խաչատրյանը. «Սամվելը շատ հումորով էր ու կենսուրախ, ազատ ժամանակ շատ էր սիրում նկարել ու քանդակել»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտանիքում երկու եղբայր էին, ավագը՝ Սամվելը: 

Անդադար աշխատանքի մեջ լինելով՝ հերոսը ժամանակ է գտնում նաև սիրահարվելու, սակայն այդպես էլ չի բարձրաձայնում իր զգացմունքների մասին. «Սպասում էր ծառայության ավարտին, որ սկսեր կառուցել իր անձնականը: Շատ նպատակներ ուներ. ուզում էր գար, աշխատեր, գումար հավաքեր, որ հող, տուն և մեքենա գներ: Ասում էր, որ միայն այդ դեպքում կմտածի ամուսնության մասին»,- նշում է Սերինե Խաչատրյանը: 

Սամվելը ծառայում էր Մատաղիսում, և ինչպես նշում է ընտանիքի բարեկամը, ամեն արձակուրդի ժամանակ մայրիկին գեղեցիկ անակնկալներ էր մատուցում. «Վերջին անգամ, որ խոսել է մայրիկի հետ, ասել է, որ իր համար խաչ է պատրաստել, որ բերի իր հետ ու նվիրի, անգամ, իր մայրիկի անունն էր ասեղնագործել: Սամվելի ձեռքով պատրաստված խաչը, այնուամենայնիվ, եկել-հասել է իր մայրիկին, այն Սամվելի պարանոցին էր...» ,- ընդգծեց ընտանիքի բարեկամը:

Թշնամու դեմ մղած համառ մարտերում Սամվելը զոհվեց հոկտեմբերի 18-ին, թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված