Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

Երեխայիս տաք ձեռքը բռնել եմ ու զգացել նրա կարոտած սիրտը. բժիշկները ասացին, որ հրաշքի սպասենք

Հասարակություն

2002 թվականի մարտի 10-ին ծնված 4 ամսվա ժամկետային զինծառայող Էդգար Բաղումյանը նահատակվեց՝ հանուն հայրենիքի: Էդգարը ընտանիքում միակ տղան էր, ուներ մեկ քույր. «Էդգարս շատ հարմարվող էր: Երբեք որևէ բանից չի դժգոհել: Շատ ընկերասեր էր, ամեն ինչ կաներ իր ընկերների համար: Էդգարիս բնավորությունը շատ պարզ էր, ջերմ ու սրտացավ, մեծերին շատ էր հարգում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց հերոսի մայրը՝ Էլիզա Շահնազարյանը:

Էդգարը հայրենասեր էր, դեռ մանկուց ասում էր, որ պետք է զորակոչվի բանակ ու պաշտպանի իր հայրենի հողը: Նա բանակ էր զորակոչվել ամռանը՝ հուլիսին, և նրա ընկերասիրությունն ու պատասխանատվության զգացումը նկատել էր, անգամ, Էդգարի հրամանատարը. «Հրամանատարը, երբ զանգահարեց մեզ ցավակցելու՝ նշեց, որ շատ խիզախ մարտեր է ցույց տվել, ռազմի դաշտում իր ընկերներին մի րոպե անգամ չի լքել, չի լքել իրեն վստահված դաշտը, և զենքը, Էդգարը հրետանավոր էր»,- հպարտությամբ բայց և խորը ցավով նշեց Էդգարի մայրը:

Ըստ մեր զրուցակցի՝ Էդգարը երբեք չի դժգոհել և չի բողոքել իր ծառայությունից, երբ զանգահարում էր, հարցերին շատ կարճ ու կոնկրետ էր պատասխանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, միշտ ասում էր՝ լավ ենք, նորմալ է ամեն ինչ:

Համաճարակի պատճառով Էդգարի ծնողները երկար ժամանակ չեն կարողացել գնալ որդու մոտ և կարոտով սպասում էին նրա հետ հանդիպմանը:

Էդգարը շատ ուշադիր էր, անգամ, պատերազմի ժամանակ, երբ օրերով չէր զանգահարում, տանեցիներին զգուշացնում էր, որ չանհանգստանան. «Ոչ մի անգամ որևէ դժգոհություն չեմ լսել Էդգարից, որ խոսում էինք, կրակոցի ձայներ էի լսում, ասում էի՝ բալե՛ս, զգուշ էղի՛ր, ասում էր՝ նորմալ ա մա՛մ ջան, մենք արդեն սովոր ենք էս ամեն ինչին: Ասում էի՝ Էդգար ջան, երանի ես էլ գայի քեզ հետ կռվեի, պատասխանում էր՝ մա՛մ ջան, մենք էստեղ ենք, որ դուք թիկունքում լավ լինեք, չանհանգստանաք, էդքան մի մտածեք, ամեն ինչ լավա ա լինելու»,- ցավով վերհիշում է հերոսի մայրը:

Էդգարն ուներ ընկերուհի, որը, գրկելով նրա մայրիկին՝ ասում էր՝ քեզ գրկեմ՝ Էդգարից կարոտս առնեմ: Երբ Էդգարը ավարտում էր հեռախոսազրույցը մայրիկի հետ, անմիջապես զանգահարում էր իր սիրելիին: Ինչպես նշում է տիկին Էլիզան, Էդգարը միշտ բարձր տրամադրություն ուներ, անընդմեջ կատակում էր. «Հաճախ էր ասում՝ մա՛մ ջան, պատկերացնում եմ, որ գամ արձակուրդ ինչ լավ կլինի: Էդգարը շատ էր կարոտել մեզ»,- նշում է մեր զրուցակիցը: 

Վերջինս նշեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 26-ին. «Առավոտյան 8:30 զանգահարեց, այնքան զգույշ էր խոսում, մտածում էր՝ մենք քնած ենք, ինքն էլ մեզ անհանգստացնում է, հարցրեցի՝ հաց կերել եք բալե՛ս, ասաց՝ մա՛մ ջան, նոր ենք քնից հելել, հեսա սուրճը խմենք, նոր հացը կուտենք, ասացի՝ լավ տղես, դե չխանգարեմ, սուրճը խմեք հետո կխոսենք, ասաց՝ լավ, մա՛մ ջան, ու էլ չզանգահարեց...»,- ասաց նա: 

 26-ի երեկոյան Էդգարի ընտանիքը լուր ստացավ, որ Էդգարը ձեռքից վիրավորել է, սակայն, առավոտյան պարզ դարձավ, որ վիրավորումը ոչ թե ձեռքից է եղել այլ գլխից. «Մեզ ասացին, որ ուղղաթիռով բերում են Երևան, բժիշկները Էդգարին հետազոտելուց հետո ասացին, որ հրաշքի սպասենք: Էդգարիս սիրտը իրեն երկու օր ապրեցրեց, քանի որ այն առողջ էր»,- խորը կսկիծով ասաց զինվորի մայրը:

Մայրը մեկ օր մնում է որդու մոտ և հասցնում է առնել նրա կարոտը, որն էլ այս օրերին միակ սփոփանքն է մոր. «Երեխայիս տաք ձեռքը բռնել եմ ու զգացել մարմնի ողջ ջերմությունը, զգացի նաև իմ տղայի կարոտած սիրտը: Բժիշկները, հնարավորինս ամեն ինչ անելով, մեզ ասացին, որ Էդգարի կյանքը Աստծո ձեռքերում է: Ավաղ տղայիս սիրտը բաբախեց միայն 2 օր... Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը պայքարեց իմ տղան»,- եզրափակեց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված