Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր 

Սերժ Սարգսյանի կյանքը «փրկված է»

Իրավունք

Սեպտեմբերի 4-ին Գյումրի գնալու ճանապարհին մի զավեշտալի դեպք պատահեց, որը բնութագրում է մեր «ժողովրդավար» երկրի այսօրվա մռայլ իրականությունը:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը Գյումրիից վերադառնում էր, մենք էլ, բանից անտեղյակ, «համարձակվել» էինք ուղևորվել Գյումրի: Ախուրյան չհասած` հանդիպեցինք մի բազմամեքենա շարասյան, բայց չհասկացանք՝ ինչ է կատարվում: Ուղեկցող պետավտոտեսչության մեքենան լուսային ազդանշան տվեց և ինչ-որ բան «գռմռաց» բարձրախոսով։ Չհասկանալով, թե ինչ են ուզում ասել, մենք ճանապարհի աջ կողմով, որքան հնարավոր է դանդաղ շարունակեցինք ընթացքը: 100 մետր չհասցրեցինք ընթանալ՝ ճանապարհային ոստիկանները փակեցին ամբողջ մայրուղին՝ կանգնեցնելով մեր մեքենան: Պետավտոտեսուչները պահանջեցին փաստաթուղթ ներկայացնել՝ առանց հիմնավորելու, թե ինչու են կանգնեցրել: Ես, բնականաբար, չներկայացրեցի որևէ փաստաթուղթ և օրենքի տառին համապատասխան պահանջեցի հիմնավորում, որին այդպես էլ պատասխան չստացա: 10 րոպե մայրուղին փակ պահելով, այդպես էլ չհիմնավորելով կանգնեցնելու պատճառը և ակնհայտորեն չարաշահելով իրենց լիազորությունները` խլեցին հեռախոսս, որով փորձում էի նկարահանել իրենց կատարած ապօրինի գործողությունները: Վերջապես, ստանալով սպասված հիմավորումը, որը օրենքի հետ ոչ մի կապ չուներ, այն է՝ «նախագահի անվտանգության պետն է ասել էս ավտոն տանենք տուգանային հրապարակ», ես փորձեցի դուրս գալ մեքենայից, ինչում «բավականին նրբանկատ ձևով» ինձ օգնեցին պետավտոտեսուչները ՝ կիրառելով բռնություն, խեղդելով մեքենայիս անվտանգության գոտիով: «Հանցագործության» կանխման այս աննախադեպ օպերացիայից հետո ինձ նստեցրեցին նախապես կանչված ոստիկանական մեքենան և տեղափոխեցին Ախուրյանի ներքին գործերի բաժին, իսկ մեքենաս՝ Գյումրու տուգանային հրապարակ՝ ընկերներիս հետ միասին:

Երբ բաժին տանելու Ճանապարհին ոստիկաններից պահանջեցի ներկայացնել բերման ենթարկելու պատճառները, պարզվեց, որ իրենք էլ չգիտեն.«Ասել են տանենք, կգնանք կասեն ինչի ենք տարել»:

Համակարգը իր ապօրինություններով հանդերձ ոստիկաններին ներկայացնելուց հետո մտերմիկ «քաղաքացիական» զրույցի բռնվեցինք, ինչը շարունակվեց ոստիկանության բաժնի պետի, նրա տեղակալի ու դատախազի հետ: Բոլորը, հասկանալով դեպքի անիմաստության աստիճանը, չգիտեին ինչ անել, քանի որ մի կողմից ես հստակ ներկայացնում և հիմնավորում էի բերման ենթարկելու ապօրինի լինելը, մյուս կողմից՝ «վերևից» օրենքի հետ կապ չունեցող հրաման կար:

Որոշ ժամանակ անց «օգնության հասավ» նաև Գյումրու իրավապաշտպաններից մեկը։ Վերջապես, հասկանալով, որ իրենց համար մեծ խնդիրներ են ստեղծվելու և ստանալով վերևների «դաբրոն», ինձ մեծ ուրախությամբ ճանապարհեցին:

Ինքս չցանկացա բողոք ներկայացնել իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահած, իմ հանդեպ բռնություն կիրառած պետավտոտեսուչների և ինձ ապօրինի բերման ենթարկած ոստիկանների դեմ՝ դրանով իսկ ոստիկանների հանդեպ ցուցաբերելով մարդկային մոտեցում, քանի-որ կատարել էին վերադասի ապօրինի հրամանը, իսկ այս դեպքում հրամանը շատ վերևից էր։

Ես ամենևին չեմ արդարացնում իրենց վայրենի գործողություններն ու մտածելակերպը, ուղղակի ներում եմ: Ամեն դեպքում այդ միջադեպը դաս եղավ բոլոր ներգրավված ոստիկանների համար, քանի որ հասկացան, թե ինչպես պետք է իրեն պահի ոստիկանը և ինչպես չի կարելի վարվել քաղաքացու հետ:

Եղեք իրավագիտակից և արժանապատիվ քաղաքացի։

ՀՀ քաղաքացի՝ Կարեն Հարությունյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա
Ամենադիտված