Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

Բայց շատ օրեր կան առջևում, կսիրեմ էլ ու կսիրվեմ. հերոսացած 19-ամյա Հարութի վերջին բանաստեղծությունը (տեսանյութ)

Հասարակություն

Այս աշնան տերևաթափը շատ ցավոտ էր..․ Մի քիչ շուտ սկսվեց..․ Տերևներ կային՝ դեռ կանաչ էին, ծառից պոկվելու ժամանակը չէր դեռ..․ Սա ամենացավոտ աշունն էր։ Այս անգամ աշունը շա՜տ տխուր էր..․ Այս անգամ տերևաթափը շատ ուրիշ էր. տերևն իր ծառից երկինք բարձրացավ՝ կռվում զոհվեց 19-ամյա Հարութ Հովհաննիսյանը։
«Մեր տան արևն էր Հարութը՝ բոլորին հասնող, օգնող, բոլորիս ժպիտ պարգևող։ Ես ու Հարութս մի տան մեջ ենք մեծացել։ Չնայած այն հանգամանքին, որ հորեղբոր երեխաներ ենք, այնուամենայնիվ, մեր մեջ տարանջատում չի եղել․ հարազատ եղբոր պես է եղել Հարութը։ Հասուն մարդու պես էր մտածում Հարութս։ Մի քայլ անելուց առաջ շատ երկար մտածում էր, իր բոլոր հարցերը կարողանում էր քննարկել իր մայրիկի ու հայրիկի հետ, անգամ խորհուրդներ էր տալիս։ Եղբոր համար իսկական մեծ ԵՂԲԱՅՐ էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հարութի մասին պատմում է հորեղբոր աղջիկը՝ Տաթև Հովհաննիսյանը։

Հարութը Վայոց ձորի մարզից էր, տան ավագ որդին։ 4 տարեկանից եղել է Վայքի  «Անուրջներ» պարային համույթի սան, հաճախել է շվիի դասերի, մասնակցել Վայքում կազմակերպված բոլոր միջոցառումներին։ 15-16 տարեկանում Հարութը ջոկատավար է եղել ճամբարում։ Ակտիվ կյանքը չի խանգարել Հարութին լավ սովորել դպրոցում, ունենալ սովորելու ձգտում․ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, սեմինար-քննարկումների, «Հայ ասպետ» նախագծին, ունի շատ պատվոգրեր ու հավաստագրեր։

Հարութը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետում։

«Համալսարանում Ուսանողական խորհրդի անդամ էր, իրեն «КВН-ի Հարութ» կամ «Մարքեթինգի Հարութ» էին անվանում։ Անգամ համալսարանում այս կարճ ամիսների ընթացքում հասցրել էր ձեռք բերել դասախոսների և ուսանողների սերն ու հարգանքը։ Շատ շուտ էր մտերմանում, հումորի մեծ զգացում ուներ, իր ուրախ տրամադրությամբ վարակում էր բոլորին։ Խնջույքներին սիրում էր պարել, ուրախանալ ու ուրախացնել բոլորին։ Ամեն առիթի ուշադիր էր Հարութս, տոներին, ծնունդներին զանգում էր, շնորհավորում, նվերներ ուղարկում՝ անգամ բանակից։ Սիրում էր լինել տարբերվող»,- պատմում է Տաթևը։

Կյանքով լեցուն Հարութը տաղանդավոր էր ամեն հարցում․ ուներ դերասանական շնորհ, բացի այդ` ստեղծագործում էր։ Անավարտ գիրք ունի գրած․․․ նաև բանաստեղծություններ էր գրում, վերջինը եղել է բանակ զորակոչվելուց 4 օր առաջ։

«Չէր սիրում տրտնջալ, երբեք չի բողոքել, անգամ, պատերազմից։ Միշտ ուրախ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, շուտով պատերազմը կավարտվի ու կգամ։ Շատ Աստվածահավատ էր, Աղոթագիրք ուներ գրպանում, խաչն էլ միշտ պարանոցին էր»,- ընդգծում է Տաթևը։

Հարութը բանակ էր զորակոչվել հունվարի 21֊ին, անմահացավ ուղիղ ինը ամիս հետո՝ հոկտեմբերի 21֊ին։ Հերոսը կարոտով թողեց բոլորին․ ինն ամիս չէին տեսել իրենց լուսավոր Հարութին․ «Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է վերջանալու այս ամենը, որ մեր զինվորը տուն գա, բայց... անսահման էինք կարոտել բոլորս մեր Հերոսին, բայց չհասցրինք տեսնել»։

Հարութը մարտում միակ զոհված հերոսը չէ, բայց հարազատները կորցրին իրենց Յուրահատուկին ու Ամենաթանկին։

Ուզում եմ ես խոսել քեզ հետ,

Ես, որ երկար սպասել եմ քեզ,

Դու, որ երբեք չես նայել հետ,

Բայց իմացել ես միշտ սիրել…

Սեր չեմ ապրել ես իմ օրում,

Բայց շատ օրեր կան առջևում,

Կսիրեմ էլ ու կսիրվեմ,

Սրտիս վերքը կսպիացնեմ,

Կգտնեմ ես այնպես մեկին,

Որ դարման կլինի սրտիս վերքին,

Կնայեմ ես նրա դեմքին,

Էլ ի՞նչ է պետք սիրող սրտին։

Ո՛չ կգոռամ, կա՛մ բղավեմ,

Աչքերով իմ ես կսիրեմ…

Աշխարհի մեջ կա մի լուռ ձայն

Անվանում են դրան վախճան,

Երբ ուզում ես հաղթել մեկին,

Բայց անզոր ես ու լալագին,

Երբ խնդրում ես դու ժամանակ,

Բայց չունես ձայն առհասարակ,

Երբ ուզում ես գրկել կրկին,

Բայց հուշերն են միայն անգին,

Երբ ուզում ես լացել նորից

Ու հետ բերել անհնարին,

Երբ ուզում ես դառնալ արդար,

Դատավոր ես կնքում կյանքին

Եվ այդ պահին հասկանում ես,

Որ էլ չկա, անցավ, գնաց,

Որ դու կայիր ու էլ չկաս,

Որ հասցրիր անցի՛ր, հաղթի՛ր,

Թե ուշացար` մնաս բարով։

Էլ չի լինի նորց նույն,

Առհասրակ, ոչ մի նույնը

Էլ բան չկա, որ կրկնվի,

Արդեն ուրիշ է աշխարհը հին,

Մենակ դու ես, որ նույն բանն ես

Այդ էլ միայն ֆիզիկապես։ 

Հերոսացած Հարութ Հովհաննիսյանի վերջին բանաստեղծությունը։

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված