Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան վիրավոր է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Հասարակություն

Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Ալեքս Սարգսյանի էջից։

Գրառումն ամբողջությամբ` ստորև.

«Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը,որը տարածվեց համացանցով,այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը : ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։

«Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է:Ուներ բազմաթիվ կոտրվածքներ,Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն,որտեղ վիրահատել էին,հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն,որ հիմա Կարոս ապաքինվում է »,-ասում է տիկին Շողիկը:

Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են,Կարոն հրաշքով է փրկվել:

«Տղաս հրաշքով է փրկվել,անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել:Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան` Աշոցքից,ով մահացել է,բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ,անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին:Սարսափելի դեպք էր,ես այդ օրը անհանգիստ էի,մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:

Կարոն ընտանիքի միակ արու զավակն է,ունի երեք ավագ քույրեր:Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում,շատ է սիրում զինվորականի գործը,արդեն հինգ տարի է ահմանապահ զորքերում է ծառայում:

Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում,չէին էլ մտածում:Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը,տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:

«Պատահական տեսա,համ լացել եմ ,համ ուրախացել,որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից:Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել ,հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել,դիրքերում:Երևի խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար:Էն փոքրիկ ճյուղը ,որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ,երեխաս նորից ծվեց ,ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը »-հուզված պատմում է տիկին Շողիկը:

Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է, գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը,ճանաչել էին հերոս տղային:

«Բոլորն էլ գիտեն,որ Կարոն է այդ լուսանկարում: Այսօր խնդրեցինք բժշկին,որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք:Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին,որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը:Կարոս լսեց ու ասեց,թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ:Հետո ժպտաց ու ասեց,որ ամեն ինչ լավ է լինելու,միևնույնն է հաղթելու ենք»-ասում է Շողիկ Սողոյանը:

Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու, ապաքինվելուց հետո կվերադառնա տուն: Ըստ մայրիկի, հավանաբար ծառայությունը կշարունակի ,եթե առողջական վիճակը թույլ տա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված