7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները 

«Չի կարելի լինել անզուսպ. խոսում եք երկրի վարչապետի կնոջ կամ Արցախի Հերոս ծնած մոր մասին»

Բլոգոսֆերա

Նախօրեին ՀՀ վարչապետի տիկին ԱՆնա Հաոբյանը գրառում էր արել, որ կանանց ջոկատն պատրաստ է մեկնելու առաջնագիծ, իսկ ջոկատը կոչել են հայոց թագուհի Էրատոյի անունով: Գրառմանն արձագանքել էր «Հայ Ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին օրերս հերոսաբար զոհվել է Արցախում։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է թեմայի վերաբերյալ համացանցում շրջանառվող քննադատություններին, որոնք մի մասն ուղղված է Աննա Հակոբյանին, մյուս մասը՝ Կարին Տոնոյանին:

Գրառումը՝ ստորև.

«Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր»,-գրել էր նա:

«Այս թեմայով սիրով կլռեի, որովհետև մի կողմում կանգնած է կին, որին շատ հարգում եմ և միշտ իր ծրագրերով ոգևորվել եմ և որպես օրինակ ներկայացրել, մյուս կողմում կանգնած է մեկ այլ կին, ով փորձում է ինչ -որ բան անել և, քանի որ հանրային դեմք է վերջին տարիներին միշտ կամ քննադատվում է կամ գովաբանվում:

Ինչո՞ւ նախաբան գրեցի, քանի որ գիտե՛մ, կարդալուց հետո պետք է ասոցացնեք երեկ և այսօր համացանցում տեղ գտած երկու գրառումների հետ, բայց ես կխոսեմ այդ գրառումներից առաջացած հետևանքների մասին:

Հարգելի՛ հայեր, որքան էլ սիրեք մի հայ կնոջ և չսիրեք մյուս հայ կնոջը, չի կարելի լինել այսքան անզուսպ մեկնաբանություններում, քանի որ դուք խոսում եք երկրի վարչապետի կնոջ մասին կամ Արցախի Հերոս ծնած մոր մասին, երկրորդ՝ իրենց կամքն է գնա՞լ առաջնագիծ, թե՞՝ ո՛չ, և վերջապես, այո՛, պատրաստվում են շատերը գնալ, քանի որ կա աղջիկների մեկ այլ ջոկատ ևս և կամավորագրված 1000-ից ավել կանայք և աղջիկներ, որոնք, ի դեպ, կամավորագրվել են շատ ավելի վաղ, քան այսքան աղմուկ հանած «Էրատո» ջոկատն էր:

Հաջորդը՝ սիրուն չէ, երբ մի երևույթը համարում ենք սխալ և ոչնչացնում ենք ամեն ինչ, այո՛, «Էրատո» անունը, մանավանդ, եթե հայ թագուհու անունն է ընտրված, ապա այնքան էլ հարմար և օրինակելի կերպար չէ, բայց, անունը չհավանելով, չի նշանակում, որ հայ կինը ոչինչ չունի սահմանում անելու ու թող մնա տանը սպասի ամուսնուն: Ո՛չ , համաձայն չեմ, թե՛ հայ կինը, թե՛ հայ տղամարդը պետք է այսօր լինեն այնտեղ, որտեղ ամենաշատը կարիքը կա և եթե պետք է, ապա նաև սահմանին:

Հետո, հայ կնոջը ավելի սազական է սահման գնալը, թե՞ համացանցում տարբեր նյութերի տակ հայհոյանքախառը մեկնաբանություներ թողնելը: Ես ընտրում եմ սահման գնալը և կսատարեմ որքան պետք է:

Եվ վերջապե՛ս, հարգելի՛ հայ տղամարդիկ, էդ որ ի՜նչ ասես գրում եք սահման գնացող հայ կանանց մասին, բա դուք չեք ամաչո՞ւմ և չեք գիտակցում, որ դուք պետք է լինեիք այսօր սահմանին շատ հայ կանանց տղաների, ամուսինների, եղբայրների ու հայրերի կողքին: Թե՞ համացանցում «արծիվ» եք խաղում, բայց մի ճնճղուկի ոգի էլ չունեք:

Շարքը կարող եմ երկարացնել, բայց չե՛մ անի: Խնդրում եմ, վե՛րջ տվեք այս քննարկումներին, քանի որ առհասարակ այս թեման երկու կողմերով էլ խոցելի է դարձնում հայ կնոջը: Այս հարցին ավելի ուշ ավելի երկար կանդրադառնամ, բայց հիմա խնդրանքս է, մի գտեք թեմաներ եւ ամբողջ օրը պառակտվեք:

Բաներ կան, որ պետք է կարդալ և լուռ խորհել, սա այդ դեպքերից է և երկու կանայք էլ իրենց տեսանկյունից ճիշտ են, բայց մեկնաբանությունները, մեղմ ասած, քայքայիչ:

Երեկ ամբողջ համացանցը խոնարհումն էր հայտնում մի քանի օր առաջ իր մեկամյա երեխայի մոտ մի քանի օրով վերադարձած հետախույզ կնոջ տեսանյութի տակ, այսօր բոլորը կոչ են անում մնալ տանը: Ամեն մեկս մի բան պետք է անենք , բայց ոչ պառակտվենք, երկար մտածեք:

Հաճախ պետք է հիշեցնեմ այս տողերը.

«Մայրերի ափի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Ամենադիտված