Ռուսաստանում սպասվում է ընդդիմադիրների ցույցերի ալիք
Ռուսաստան
Ռուսաստանում, ըստ երևույթին, սպասվում է ընդդիմադիրների ցույցերի ալիք։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ բողոքի ցույցեր են նախատեսվում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Արխանգելսկում, Սամարայում, Վլադիմիրում և այլուր։
"Facekook" և "В контакте" սոցիալական ցանցերում արդեն իսկ ավելի քան 55.000 մարդ է ցանկություն հայտնել մասնակցելու ցույցերին։ Նրանցից մոտ 15.000-ը Մոսկվայի բնակիչներ են։
Թեև դեռևս ցույցերի մասին հայտարարություն արված չէ, բայց Մոսկվայի «Տրիումֆալնի» հրապարակում արդեն իսկ իր ուժերն է կենտրոնացնում ոստիկանությունը։ Հրապարակ են մտել զրահամեքենաներ, կան նաև զինվորական համազգեստներով մարդիկ։ Հրապարակի շրջակա փողոցներից տարհանվում են ավտոմեքենաներ, իսկ բուն հրապարակում երկաթյա պատնեշներ են տեղադրվում։
Ենթադրվում է, որ հիմնական ցույցերը տեղի կունենան դեկտեմբերի 10-ին։ Կազմակերպիչները ցուցարարներին խորհուրդ են տալիս տաք հագնվել, իրենց հետ ուտելիք և անձը հաստատող փաստաթղթեր ունենալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)