Ծառայությունների ոլորտում գնային փոփոխություններ չեն գրանցվել
Տնտեսություն
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2012թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրված սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում ծառայությունների որոշ տեսակների սակագներն աճել են, որոշ տեսակներինն էլ նվազել:
Կենցաղային բնույթի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, հանրային սննդի ծառայություններինը՝ 0.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման՝0.8%, մշակույթի ոլորտի՝0.3% և տրանսպորտի՝0.3% ծառայությունների սակագների նվազում, իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2012թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2% հավելաճ, 2-ում՝ 0.2-0.1% նվազում, իսկ մյուս 5 քաղաքներում ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.1%-ով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում