Հայաստանում զորավարժություններ են անցկացվելու
Տնտեսություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Զորավարժությունն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 15-19-ը և նպատակ ունի ցուցադրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները համատեղ դիմադրելու բոլոր տեսակի սպառնալիքներին և մարտահրավերներին ՝ զարգացնելով այդ ուժերի կարողությունները, բարձրացնելով ՀԱՊԿ համատեղ անվտանգության ուժերի և միջոցների համակարգված ներուժը առկա և հնարավոր սպառնալիքների գոյության պայմաններում։ ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների և աշխատանքների իրականացմանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում