Լուժկովը պատրաստ է միանալ ցուցարարներին
Ռուսաստան
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքների հետ կապված ժողովրդի դժգոհությունը: Վերջինս այս մասին հայտնել է «Дождь» հեռուստատեսության ուղիղ եթերում։ Նախկին քաղաքապետը չի բացառել իր մասնակցությունը «Տրիումֆ» հրապարակում տեղի ունեցող բողոքի ցույցերին։
Նախկին քաղաքապետն ուղիղ եթերում նաև ասել է, որ դեկտեմբերի 4–ին անցկացված պետդումայի ընտրություններին ինքը չի քվեարկել «Единая Россия» կուսակցության օգտին, սակայն չի էլ նշել թե, որ կուսակցությանն է տվել իր ձայնը։ Հաղորդում է «BBC»–ի ռուսական բաժանմունքը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը շարունակվել են դեկտեմբերի 4–ին Պետդումայի ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 300 ցուցարարների։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Պետդումայի ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)