Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի քաղաքացու հետ նվազագույն շփման արդյունքում. ԱՍՀ նախարար

Իրավունք

Սեպտեմբերի 7-ին, «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի (խորհրդատու կազմակերպություն) և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգ ներդնելու վերաբերյալ խորհրդատու կազմակերպության կողմից մշակված երկու նախագծերն ու դրանց հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշումը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու Ժան-Միշել Հափին, սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման իրավասություններ ունեցող պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտի հիմնահարցերի լուծման առաքելություն ունեցող միջազգային և տեղական ոչ կառավարական շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներ:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը ընդգծեց հանդիպման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

«Շուրջ 2 տարի քննարկվող Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրն այսօր դարձել է փորձնական, որն իրականացվում է Արարատի մարզում: Սոցիալական պաշտպանության ոլորտն եղել է տարբեր իրավիճակներում: Անցում կատարելով նոր համակարգի՝ մեր նպատակն է այն դարձնել առավել հասցեական ու արդյունավետ: Հիմք ընդունելով քաղաքացու կամ նրա ընտանիքի կարիքների գնահատումը՝ կկարողանանք նրան հուզող խնդրին լուծում տալ տարատեսակ քաշքշուկներից ու թղթաբանությունից զերծ ծառայության միջոցով: Ծրագրի ամբողջական ներդրմամբ յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի քաղաքացու հետ նվազագույն շփման արդյունքում: Խնդիրները շատ են՝ կարողությունների հզորացում, աշխատակիցների վերապատրաստում, շահառուի կարիքների գնահատում: Մեր նպատակն է բազմաթիվ ծրագրեր իրականացնելով քաղաքացուն բերել այն վիճակի, որ ինքը լուծի իր խնդիրը՝ հասարակության մեջ դարձնելով առավել մրցունակ»,- իր խոսքում ընդգծեց պարոն Ասատրյանը:

ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագրի գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանն ու «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները:

Առաջին բանախոսը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» N952-Ն որոշումը, որով հաստատվել են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրն ու ՀՀ Արարատի մարզում իրականացվող փորձնական ծրագիրը: Այդ որոշմամբ նաև սահմանվել են փորձնական ծրագրում այլ ՀՍԾՏԿ-ների ներառման սկզբունքը՝ ըստ վերանորոգման վերազինման աշխատանքների ավարտի և համակարգի ամբողջական ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի ներկայացման ժամկետները:

Ծրագրի կառավարման նպատակով կստեղծվի ՀՀ վարչապետին կից ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ, որն կիրականացնի համապատասախան վերահսկողություն, ինպես նաև ՀՀ ԱՍՀՆ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային և փորձագետների մասնագիտական խմբեր, որոնք կզբաղվեն ամենօրյա խնդիրների լուծմամբ, կներկայացնեն իրավական նորմատիվ ակտերի նախագծեր և առաջարկություններ:

«Տեղեկատվական ինտեգրումը որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կարևորագույն բաղադրիչներից մեկը» թեմայով հանդես եկավ ՀՀ ԱՍՀՆ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանը: Նա նշեց, որ տարբեր տեղեկատվական գործիքների ու միջոցների ընդհանրացումն է տեղեկատվական ինտեգրումը, որը միտված է սոցիալական ինտեգրված ծառայությունների առավել արդյունավետ դարձնելուն: Զեկույցի ընթացքում բանախոսը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական պաշարները, որոնք ունեն տարբեր խնդիրներ՝ կիրառվող տեխնոլոգիաներ, տեղեկատվական համակարգերի վարման սկզբունքներ և ընթացակարգեր, որոնց արդյունքում ցածր է տեղեկատվության փոխանակության արդյունավետությունը, տեղեկատվության ձևախեղման, կորստյան բարձր ռիսկը: Ներկայացվեց նաև այն գործողություններն ու քայլերը, որոնց արդյունքում կունենանք քաղաքացուն մատուցվող ծառայությունների արդյունավետության գնահատման գործուն համակարգ:

Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչները զեկուցեցին 2011թ. օգոստոսից մինչև 2012թ. սեպտեմբերն իրականացված աշխատանքների, մասնավորապես, «Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդել»-ի երկու տարբերակների, դրանց ներդրման նպատակահարմարության, ակնկալվող արդյունքների և հնարավոր ռիսկերի, ինչպես նաև ՀՍԾՏԿ մոդելի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական, այդ թվում՝ ֆինանսական պահանջների վերաբերյալ:

Զեկույցները ներկայացնելուց հետո ինչպես խորհրդատու կազմակերպության, այնպես էլ ՀՀ ԱՍՀՆ ներկայացուցիչները հիմնավորեցին նման համակարգի անցնելու անհրաժեշտությունը այն տեսակետից, որ այն ստեղծում է հնարավորություններ տրամադրվող սոցիալական ծառայությունները հաճախորդի համար դարձնել էլ ավելի մատչելի և արդյունավետ: Այն հիմնվում է պետության, համայնքի և ոչ պետական կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցության վրա և ենթադրում է սոցիալական ծառա­յությունների տրամադրման հիմքում դրված առկա մոտեցումների, սկզբունքների, մեթոդների արմատական վերանայումներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված