Գորբաչովը կոչ է արել իշխանություններին անցկացնել Պետդումայի նոր ընտրություններ
Ռուսաստան
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր հայտարարել է, որ Պետդումայի ընտրություններն անսկացվել են կեղծիքներով և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
«Այս երկրի իշխանությունները պետք է հասկանան, որ եղել են բազմաթիվ խախտումներ ու կեղծարարություններ, և ընտրությունների վերջնական արդյուքները չեն արտահայտում ընտրողների կամքը», - ասել է Գորբաչովը «Ինտերֆաքս»–ին տված հարցազրույցում։
Ըստ Խորհրդային միության նախկին նախագահի՝ ռուսների մեծ մասը չի հավատում ընտրությունների արդյուքների արդար լինելուն։ Վերջինս նշել է, որ իշխանությունների կողմից մեծամասնության կարծիքը հաշվի չառնելն ապակայունացնում է քաղաքական իրավիճակը։
«Այնպես որ, կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը պետք է այս հարցին մի լուծում տա. չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնի», - ավելացրել է Գորբաչովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)