"Playboy"-ից Պետդումա՝ մեկ քայլ
Ռուսաստան
Ռուսաստանի սեքս-խորհրդանիշ Մարիա Կոժևնիկովան, ով խաղում էր երիտասարդական «Ունիվեր» հեռուստասերիալում, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակով դարձել է Պետդումայի պատգամավոր:
Քսենիա Սոբչակն իր միկրոբլոգում արդեն շնորհավորել է նորաթուխ պատգամավորին, ինչպես նաև առաջարկել է նրանից հարցազրույց վերցնել: Նա հեգնանքով ակնարկել է, որ «այժմ դերասանուհին ստիպված պետք է մոռանա նկարահանումների մասին և իրեն նվիրի Պետդումայի անդամների հետ աշխատանքին» և հետաքրքրվել է` «ու՞մ (ենթակայության) տակ է» Կոժևնիկովան աշխատում: Բայց Քսենիա Սոբչակի՝ «չէ՞ որ Դուք վախկոտ չեք, Մաշա, ե՞րբ ենք զրուցելու» հարցն առայժմ անպատասխան է մնացել: Գրում է "MIGnews.com"-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)