Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը 

ԵՄ Թվինինգ ծրագիր. աջակցություն մաքսային հսկողության բարելավմանը

Տնտեսություն

Միջազգային համագործակցության ընդլայնումը և ամրապնդումը Պետական եկամուտների կոմիտեի գերակայություններից է հռչակված: Հատկապես վերջին տարիներին ՊԵԿ-ը սերտացրել է գործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ:

Համագործակցության հերթական քայլով այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ նոր Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է բարելավել ՀՀ մաքսային ընթացակարգերը: Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան Գայրան, ինչպես նաև ներկայացուցիչներ հայաստանյան, լիտվական և ֆիննական գործընկեր-կառույցներից:

Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների մասին զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նա ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի մաքսային ծառայությունը լուրջ բարեփոխումների փուլում է գտնվում, որոնք շարունակական բնույթ են կրում: Մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարների համակարգի, ամբողջական կանաչ ուղու ներդրում և այլն: «Նշված ոլորտներում արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերաբական բնույթը՝ մենք մշտապես շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը մոտեցնել եվրոպական չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը' խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: Մասնավորապես ՊԵԿ-ը 2008-ից ի վեր արդեն իսկ 4 անգամ օգտվել է ԵՄ աջակցության Թայեքս գործիքից»,-նշել է կոմիտեի նախագահը:

Գագիկ Խաչատրյանի խոսքերով, ՊԵԿ-ը մշտապես կարևորում է ձեռնարկված բարեփոխումները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու հարցը. «Իրականացվող բարեփոխումներն էլ ավելի արագացնելու և արդյունավետ դարձնելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայությունը մշակել և ԵՄ էր ներկայացրել Թվինինգ ծրագիր, որը հավանության էր արժանացել ԵՄ կողմից: Կարող ենք փաստել նաև, որ ի տարբերություն Թայեքսի և աջակցության այլ մեխանիզմների, Թվինինգ ծրագիրը ինչպես իրականացվող բարեփոխումներն, այնպես էլ համագործակցությունը ԵՄ-ի հետ տեղափոխում է որակապես նոր մակարդակի վրա»:

Նշենք, որ 2012 թ. հունիսին ՊԵԿ-ում մեկնարկած Թվինինգ ծրագիրն իրականացվում է Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների կոնսորցիումի կողմից և ներառում է այնպիսի կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են իրավական դաշտի, նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի կատարելագործում, գործարարների հետ հարաբերությունների բարելավում և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցում, ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդում, հետբացթողումային հսկողության և աուդիտի բարելավում, ռիսկերի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի զարգացում: Ըստ կոմիտեի նախագահի, ծրագրում ներառված ուղղությունները փորձ է արվել համահունչ դարձնել բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայրի ապահովման տրամաբանությանը: Ծրագրի ավարտին ՊԵԿ-ն ակնկալում է համակարգում ունենալ և կիրառել ԵՄ չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողության ընթացակարգեր՝ ներառելով նախաբացթողումային, մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող հսկողության իրականացման և հետբացթողումային հսկողության ընթացակարգեր: «Շուտով կսկսվեն հայ-վրացական պետական սահմանի անցման երեք կետերի հիմնովին վերակառուցման և արդիականացման աշխատանքները, որոնց զուգահեռ լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսում նաև օրեսնդրական մակարդակում՝ սահմանների համալիր կառավարման սկզբունքներին և ԵՄ չափանիշներին համահունչ մաքսային կետերում աշխատանքները կազմակերպելու և քաղաքացիներին սպասարկելու համար»,-նշել է կոմիտեի ղեկավարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան Գայրանի խոսքերով, այս ծրագիրը միավորում է երեք մաքսային համակարգեր մեկ ընդհանուր նպատակի համար. «Մեզ համար պատիվ է աջակցել հայկական մաքսային մարմիններին և համատեղ հասնել ծրագրի ընդհանուր նպատակին՝ ներկալացնելով ԵՄ անդամ-պետությունների լավագույն փորձը»:

ԵՄ կողմից մոտ 1 մլն. եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագրի տևողությունը 2 տարի է: Ըստ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի, ԵՄ-ն ակնկալում է որպեսզի Հայաստանն ունենա կատարելագործված մաքսային ընթացակարգեր. «Բանակցություններ են ընթանում «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի շուրջ, և այս ծրագիրը կօգնի, որպեսզի մաքսային ընթացակարգերն ամբողջությամբ համապատասխանեցված անդամակցենք ԵՄ-ին»: Թվինինգի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեի խոսքերով, այսպիսի նախագծի մեկնարկը նշանակում է համագործակցության նոր մակարդակ մաքսային ծառայությունների միջև: Առաջին քայլերն արդեն իսկ վկայում են արդյունավետ գործակցության մասին»:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև հայ մասնագետների ճանաչողական և ուսուցողական այցեր ԵՄ տարբեր երկրներ՝ եվրոպացի գործընկերնեի փորձին տեղում ծանոթանալու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Ամենադիտված