1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասին Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունը «ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անում Հորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ Մանդեբից Սևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. Վարդեւանյան Վեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է Պենտագոնին Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համար 

Ժողովուրդ, սրանք խաբել են ձեզ, սրանք մոլորեցրել են ձեզ ու նույնը անում են նաև հիմա․ էկոնոմիկայի նախկին նախարար

Բլոգոսֆերա

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ Հայաստանում իրականացվում է ծրագիր, բայց՝

– Դա ժողովրդի/ընտրողների հետ համաձայնեցված ծրագիր չէ։

– Այն, ինչ անում է իշխող թիմն իր ղեկավարով, բացարձակապես չի բխում ժողովրդին և իր ընտրողին տված իր խոստումներից։

– Իշխող թիմն ու իր ղեկավարը քվե է ստացել իր ընտրողին տված խոստումներն անելու համար, սակայն իրականացնում է այլ ծրագիր։

– Խոստացածի փոխարեն փաստացի իրականացվող ծրագրի ամբողջ բնույթն ու պատկերը մեզ հայտնի չէ։

– Մինչ այս պահը իրականացվածի հիման վրա կարող ենք ասել, որ այն չի բխում պետության և հետևաբար՝ ժողովրդի շահերից։

– Մինչ այս պահը իրականացվող ծրագիրը վստահաբար Հայաստանի զարգացման, Հայաստանում ապրող քաղաքացու կյանքը ավելի լավը դարձնելու ծրագիր չի։

Ժողովուրդ, սրանք խաբել են ձեզ, սրանք մոլորեցրել են ձեզ ու նույնը անում են նաև հիմա։

Իրականացվող ծրագրի արդեն իսկ իրականացված մասի համաձայն վերջին երկուսուկես տարում՝

* մասսայաբար բարձր պաշտոնների նշանակվեցին մարդիկ որոնք փորձ ու մասնագիտական ունակություն չունեն, արդեն բազմաթիվ են հրապարակումները շատերի կողմից արտասահմանյան ծագման տարօրինակ ֆինանսավորում ստանալու մասին,

* պետական կառավարման համակարգը հետևողականորեն թուլացվեց,

* հասարակությունը պառակտվեց, անընդհատ ժողովրդի մի մասը հրահրվում է մյուս մասի դեմ,

* երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը հասցված է ծայրահեղ աղետալի վիճակի, սոց-ցանցերում մարդիկ կեղծ ու իրական օգտահաշիվներով մասսայական հայհոյում են միմյանց, որը հատկապես ջանադրաբար հրահրվում է իշխողների կողմից,

* արտաքին քաղաքականության և հատկապես Արցախի հարցում իրականացվել է այնպիսի քաղաքականություն, որը բանակցային գործնթացը մտցրեց փակուղի և հրահրեց պատերազմ։ Պատերազմը շուտ չկանգնեցվեց, կառավարվեց այնպես, որ այն բերի ցավալի պարտության և խայտառակ փաստաթղթի ստորագրման,

* բազմաթիվ են հրապարակումներն այս իշխանության ֆինանսական չարաշահումների, բյուջետային միջոցների վատնման (եթե կուզեք նաև՝ թալանի) մասին,

* իրական բարեփոխումներ չեն արվել, տնտեսության մեջ որևէ լուրջ բան չի փոխվել. 2019 թվականի դրական ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին նախկին աճի բնական իներցիայով և ավտոմեքենաների ներկրմամբ, որն այս կառավարության հետ կապ չունի։ 2020 թվականը կամփոփվի խիստ բացասական տնտեսական չուցանիշներով, սրված սոցիալական խնդիրներով, մենք տարին փակում ենք հաջորդ տարվա համար վատ տնտեսական սպասումներով։

* ցանկը կարելի է շատ երկար շարունակել…

Օրեր առաջ առանձին գրառմամբ բառացիորեն ներկայացրել էի, թե իրենց իսկ ծրագրով ինչ է խոստացել այս թիմը Արցախի հարցում (այսինքն որն է իրենց ծրագիրը), սակայն ինչ է արել դրա փոխարեն։ Կարո՞ղ է իշխող թիմն ասել թե ինչու է Արցախի հարցում արել տրված խոստումների հետ ընդհանրապես կապ չունեցող քայլեր։ Ով է իրավունք տվել նրանց իրականացնելու նման քայլեր։

ԸՆՏՐՈՂԸ ՉԻ ԱՍԵԼ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ՝ ԱՐԻ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱՌՆԻ ԻՐԱՐ, ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԻ ՈՒ ՏԱՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ՀՈՂԵՐԸ ՀԱՆՁՆԻ, ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾԻ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՈՍԻ։

ԵԹԵ ԻՐԵՆՔ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՅՍ ԱՄԵՆԸ, ՈՒՐԵՄՆ ԴԱՎԱՃԱՆ ԵՆ, ԵԹԵ ԻՐԵՆՔ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԱՅԼ ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՐԱ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ, ՈՒՐԵՄՆ ՁԱԽՈՂԱԿ ԵՆ։ ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ՊԵՏՔ Է ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ՝ ՕՐ ԱՌԱՋ ԶՐԿՎԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։

ՈՐԵՎԷ ԵՐԿՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ, ՈՐ ՎԵՐՋԻՆՍ ԻՆՉ ՈՒԶԻ ԱՅՆ ԷԼ ԱՆԻ։ Եթե և երբ այդ իշխանությունը շեղվում է իր խոստումներից (ծրագրից) և իրականացնում է այլ ծրագիր, ապա նշանակում է, որ նա ըստ էության այլևս լեգիտիմ իշխանություն կոչվելու իրավունք չունի։

Հ.Գ. Ընդհանրապես, եթե անում են այն ինչ ուզում են, կարո՞ղ են նախապես ասել թե հիմա էլ ի՞նչ են պատրաստվում անելու։ Կարո՞ղ է մի գիշեր էլ հայտնեն, որ ասենք օրինակ, առանց որևէ մեկի հետ քննարկելու Թուրքիայի հետ սահմանները բացելու ինչ որ թուղթ են արդեն ստորագրել, այն էլ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի որակի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներ
Ամենադիտված